Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը ռազմական տեխնիկան չի հեռացնի ԼՂ շփման գծից:
«Մենք հավատարիմ ենք հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրին, սակայն ռազմական տեխնիկան դուրս չենք բերի ԼՂ շփման գծից: Ադրբեջանը խստորեն հավատարիմ է հրադադարի ռեժիմին»,- ասված է մամլո ծառայության հաղորդագրության մեջ: