«Իրանը պատրաստ չէ քննարկել միջուկային հարցը համաշխարհային գերտերությունների հետ»,-այսօր հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Սակայն Իրանի նախագահը նշել է, որ երկիրը պատրաստ է բանակցել հավասար պայմաններով՝ լուծելու համար ընթացիկ խնդիրներն ու նպաստելու համար խաղաղության ու անվտանգության հաստատմանը տարածաշրջանում: «Մենք բազմիցս ենք ասել, որ միջուկային տեխնոլոգիաներ ունենալու մեր իրավունքը քննարկման ենթակա չէ»,-ասել է Իրանի նախագահը:
Նոյեմբերի 9-ին Իրանի ներկայացուցիչները հայտարարել էին, որ համաձայն են հանդիպել «5+1» խմբի հետ ամսվա վերջում, սակայն հրաժարվել են քննարկել միջուկային ծրագրի կասեցումը: