Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայաստանը պետք է որոշի և մեզ ասի, թե ինչ է ուզում. ՀՀ-ում ԵՄ դեսպան

Հայաստանի և Եվրամիության միջև անցած տարվա դեկտեմբերից բանակցվող փաստաթուղթը պատրաստ կլինի հնարավորինս շուտ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Վերջինս բանակցությունների ներկայիս փուլը նորմալ է գնահատում։

«Բանակցություններն այժմ  շարունակվում են, շուտով նոր փուլ կլինի, ես կարծում եմ՝ երկու կողմերն էլ կառուցողական մոտեցում ունեն: Թեև առայժմ որոշակի ժամանակ է  հարկավոր փաստաթղթի վերջնական պատրաստման համար, բայց ներկայիս փուլը, կրկնում եմ, կառուցողական է»,- նշեց նա։

Հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները, Ղարաբաղյան չկարգավորված հակամարտությունը՝ դեսպանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նոր փաստաթուղթն ի վերջո կունենա՞ անվտանգության բաղադրիչ:

«Անվտանգության համագործակցության մասով կա առանձին գլուխ, և Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել համագործակցության կոնկրետ կետեր, բայց Հայաստանն ինքը  պետք է որոշի և մեզ ասի, թե ինչ է ուզում։ Հայաստանը չի օգտագործում այժմ գոյություն ունեցող բոլոր  հնարավորությունները, և մենք հույս ունենք, որ այս փաստաթուղթը կօգնի Հայաստանին՝ ավելի շատ առավելություններից օգտվել նրանից, թե ինչ է հնարավոր Եվրոպական միության հետ գործակցել անվտանգության մասով»,- ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը։

Եվրոպական միությանն անհանգստացնում է Ղարաբաղյան չկարգավորված հակամարտությունը, ինչի պատճառով Հայաստանի սահմաններից մեկն այժմ կրակի տակ է, լրագրողների հետ զրույցում ասաց դեսպան Սվիտալսկին:

«Նորմալ չէ, որ Հայաստանի ամենաերկար սահմաններից մեկը՝ Թուրքիայի հետ սահմանը, փակ է, իսկ մյուսը, որն  Ադրբեջանի հետ է, դեռ կրակի տակ է։ Բաց և խաղաղ սահմանները Հայաստանին կօգնեն առաջ ընթանալ  և տնտեսական օգուտներ ստանալ, կօգնեն Հայաստանին մեծացնել զբոսաշրջությունը, ավելի շատ զբոսաշրջիկներ բերել այստեղ։ Անցած ուրբաթ ես Տավուշի մարզում էի, ինչպես գիտեք՝ շատ եվրոպական երկրներ իրենց քաղաքացիներին անգամ Դիլիջան և Իջևան չեն թողնում գնալ, որովհտեև այնտեղ ևս անվտանգ չէ։ Մենք հիմա խոսում ենք Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկի մասին, որը պետք է մեծ թվով զբոսաշրջիկների գրավեր»,- նշեց նա։

Դեսպան Սվիտալսկին հավելում է՝ նախևառաջ մենք պետք է փորձենք խաղաղ լուծումներ և կարգավորումներ գտնել Լենային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, ապա ընդգծում է՝ Եվրոպական միությունն ունի կոնկրետ ծրագրեր և ունի հատկացված գումար Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու համար։

«Գիտենք, որ քաղաքական առումով շատ դժվար է դա անել, գոյություն ունեն որոշակի նախապայմաններ, բայց մենք պատրաստ ենք ավելի ինտեսնիվ դարձնել մեր աշխատանքները, որ այդ ոլորտում հաջողության հասնենք։ Մենք ունենք նաև երկարաժամկետ և մինչ այժմ ընթացող ծրագիր, որն ուղղված է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լավացմանը։ Եվրոպայի հաջողությունը հիմնված է համերաշխության վրա, և մենք հուսով ենք, որ այս տարածաշրջանում նույնպես այդ համերաշխությունը կստեղծվի, համերաշխությունը մեր ինքնության մի մասն է, և եթե այս տարածաշրջանը ցանկանում է Եվրոպայի մաս կազմել, այստեղ պետք է համերաշխություն լինի»,- ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում