Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը հերքում է արդբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե հայկական կողմը հրաժարվում է Ադրբեջանին հանձնել զոհված ադրբեջանցի զինծառայողի մարմինը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վիկտոր Քոչարյանն ասել է, որ հայկական կողմում ադր բեջանցի զինծառայողի դիակ չկա: «Չկա նման բան: Հայկական կողմում դիակ չկա»,- վստահեցրել է Քոչարյանը:
Նա նաև հայտնել է, որ անհայտ կորած հայ զինծառայողի մասին տեղեկություններ չկան:«Նորություններ դեռ չունենք: Դեռ բանակցություններ են գնում»,- նշեց Քոչարյանը: