Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Լևոն Տեր-Պետրոսյանի լրջանալու ժամանակը

Այս տարվա ապրիլի 9-ին, ղարաբաղյան քառօրյա պատերազմի ավարտից մի քանի օր անց, ներհայաստանյան կյանքում պայթեց լուրը Լևոն-Տեր Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին: «Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը: Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը»,-Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած այս հաղորդագրությունը ենթադրել էր տալիս, որ հանդիպման փաստի հրապարակայնացումը պետք էր Սերժ Սարգսյանին: Թեպետ ոչ միայն նրան: Ապրիլի 11-ին  www.ilur.am կայքը հրապարակեց Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնահարցազրույցը հանդիպման փաստի, առիթի, ղարաբաղյան զարգացումների շուրջ:

Ղարաբաղյան քառօրյա ծանր պատերազմից հետո, ներքաղաքական բարդ իրավիճակում Տեր-Պետրոսյան-Սարգսյան հանդիպումը դադարում էր պարզապես աղմկահարույց լինելուց և արագորեն վերածվում էր տագնապահարույց փաստի:      Ակնհայտ էր՝ վերջին մեկ տարվա ընթացքում Տեր-Պետրոսյանի հանդիպման առաջարկները երկու անգամ արհամարհանքով մերժած Սերժ Սարգսյանը հայտնվել էր բարդ իրավիճակում: Եվ հարցն այն էր, թե ի՞նչ կարող էր առաջարկել պրագմատիկ քաղաքական գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանը հանգամանքների քաղաքական  գործիչ, կանխիկ քաղաքական օգուտ և շահ ակնկալող Սերժ Սարգսյանից: Տեր-Պետրոսյանի քաղաքական հաշվարկն  այս անգամ անթերի էր, իսկ թիրախը՝ անվրեպ:

Ապրիլի 2-ից հետո շուրջ տասը օր Սերժ Սարգսյանի իշխանությունը մազից էր կախված: Ով ով՝ Տեր-Պետրոսյանը լավ գիտեր, որ ղարաբաղյան հիմնախնդիրը մի անգամ արդեն եղել և վերստին կարող էր դառնալ Հայաստանում ամբողջական իշխանափոխության պատճառ:

Պատերազմի ընթացքում արագորեն ինքնակազմակերպվելով և նախաձեռնելով Ղարաբաղի փրկության ազգային ծրագիրը՝ Հայաստանի ժողովուրդը կարող էր և պետք է հասներ Հայաստանի և Ղարաբաղի սպառնալիքի՝ գործող իշխանությունների հեռացմանը՝ ամբողջական իշխանափոխության իրականացմամբ: Մանավանդ որ, ղարաբաղյան քառօրյա պատերազմը ավելիով ընդգծեց ՀՀ ներքին և արտաքին, ռազմական և տնտեսական քաղաքականության հանցավոր վտանգավորությունն ու սպառնալիքները: Պատերազմն ի ցույց դրեց, որ Հայաստանի պետական կառավարման համակարգի հիմքերը խարխուլ են,  երերուն, անհաստատ և չէին կարող դիմակայել պատերազմին, եթե չլիներ հասարակական համախմբվածությունը Ղարաբաղի պահպանման համար:

Ապրիլի 2-ին հաջորդող օրերին հասարակությունն իր ձեռքն էր վերցրել իշխանությունը՝ կանխելով հայրենիքին սպառնացող արագահաս վտանգները, որոնք գալիս էին ոչ միայն Հայաստանի հակառակորդ Ադրբեջանից, ոչ միայն Սերժ Սարգսյանի «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանից, այլև հենց Սերժ Սարգսյանի քաղաքական իշխանությունից, որից ազատվելը դարձել էր թե՛ կարճատև պատերազմի, թե՛ անկայուն խաղաղության  գերխնդիրը:

Հենց սա էր, որ փորձում էր կանխել Տեր-Պետրոսյանը՝ գերբարդ իրավիճակում հայտնված Սերժ Սարգսյանի իշխանության պահպանումը դարձնելով ետպատերազմական ներհայաստանյան զարգացումների առանցքը: Հենց սա էր այն կանխիկ քաղաքական շահը, որ Տեր-Պետրոսյանն առաջարկել էր Սերժ Սարգսյանին՝ կանխելու հնարավոր քաղաքական փոփոխությունները: Մինչդեռ նրանց հանդիպման առանցքը պետք է լիներ Տեր-Պետրոսյանի հորդորը Սարգսյանին՝ անհապաղ հրաժարական ներկայացնելու:

Տեր-Պետրոսյանը թերևս երկյուղում էր Ղարաբաղի շուրջ ՀՅԴ-ի «գաղափարախոսական» ճնշումից և Ռոբերտ Քոչարանի իշխանության հնարավոր վերադարձից, մոռանալով, որ մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո Քոչարյանի՝ իշխանության վերադարձն անհնար է, իսկ ՀՅԴ քաղաքական ազդեցությունը և նշանակությունը Հայաստանի հասարակական կյանքում վաղուց էր ավարտվել:  Բացի այդ, մեղադրանքի սլաքն ուղղելով Քոչարյանի դեմ, Տեր-Պետրոսյանը գիտակցաբար անտեսում էր այն փաստը, որ Սարգսյանի քաղաքական դերը և ազդեցությունը Քոչարյանի կառավարման ժամանակ հսկայական են եղել:

Եվ այժմ, Տեր-Պետրոսյանը ջերմեռանդորեն աջակցում էր «վերևից վար կոռումպացված ներկա ավազակապետական համակարգի» պահպանմանը, համակարգ, որը Հայաստանը վերածել էր «թաթար-մոնղոլական տիպի խանության»: «Իրերն իրենց անունով կոչելու և հաշիվ պահանջելու» կարգախոսներին Տեր-Պետրոսյանի համար փոխարինելու էր եկել նոր կարգախոս՝ «Սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու և նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ» (բոլոր ձևակերպումները Տեր-Պետրոսյանին են):

Հենց վերջին ինքնահարցազրույցում էլ նա հասարակական-քաղաքական օրակարգ նետեց «ազգային համախմբվածության»՝ տվյալ քաղաքական իրավիճակում կեղծ և վտանգավոր գաղափարը, թեպետ պարզ էր, որ Սերժ Սարգսյանի «ոչ օրինակարգ» իշխանության շուրջ հասարակական համախմբվածություն չէր կարող առաջանալ: Սերժ Սարգսանի քաղաքական վտանգավոր ուղեգծի պատճառով ապրիլյան մահաբեր պատերազմը կարող էր փլուզել հայոց պետականությունը, եթե Հայաստանի ժողովուրդը չկանխեր այդ փլուզումը: Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը  հայոց պետականության (այդ թվում և՝ Ղարաբաղի փրկության) շուրջ համաժողովրդական համախմբվածությունը շփոթել էին Սարգսյանի իշխանության շուրջ համախմբվածության հետ, թեպետ պատերազմն իրականում ավելի էր հեռացրել հասարակությանը և իշխանությանը միմյանցից:

Թեպետ Տեր-Պետրոսյանի «ազգային համախմբվածության» կոչը հասարակական պատվաստ չտվեց, սակայն այն նվազ վտանգավոր չէր, քան ղարաբաղյան հիմնախնդրի փուլային կարգավորման՝ նրա հայտնի քաղաքական ծրագիրը: Տեր-Պետրոսյանի՝ ապրիլի 11-ի ինքնահարցազրույցը ավելիով վկայեց, որ վերջինս Սերժ Սարգսյանին առաջարկել է հիմնախնդրի կարգավորման իր չարագուշակ գաղափարները և ծրագիրը: Թեպետ հանուն ճշմարտության պիտի ասել, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ» թեզի հեղինակ Սերժ Սարգսանի մոտեցումները հիմնախնդրի կարգավորման և ազատագրված տարածքները վերադարձնելու առումով առանձնապես չէին տարբերվում Տեր-Պետրոսյանի հայացքներից:

Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպման հաջորդ վտանգն առնչվում էր հայ-ադրբեջանական սահմանին խաղաղարարների տեղակայմանը, ինչին Երևանը, Սերժ Սարգսյանի խոստովանությամբ, համաձայնություն էր տվել: Խաղաղարարների տեղակայման առաջարկն եկել էր Մոսկվայից, որին Տեր-Պետրոսյանը այդ հարցազրույցում վերապահել է հիմնախնդրի կարգավորման բացառիկ դեր:

Ուշագրավն այն է, որ այս օրերին, երբ Հայաստանում երեխան անգամ դատապարտում էր Ռուսաստանի՝ Ադրբեջանին մեծաքանակ սպառազինություններ  վաճառելու գործելակերպը, Տեր-Պետրոսյանը գիտակցաբար անտեսում է այդ հանգամանքը: Հնարավոր է, որ Սարգսյանին նա անգամ հորդորել է մեղմել Հայաստանի հանրության մեջ աստիճանաբար գերիշխող անվստահությունը Ռուսաստանի հանդեպ և հիմնավոր կասկածները ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերության շուրջ:

Հայաստանի և փաստացի նրա անբաժանելի մաս հանդիսացող Ղարաբաղի շուրջ անցանկալի զարգացումների հնարավոր հեռանկարը, ինչպես նաև Հայաստանում քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունը պարտադրում են ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև Լևոն Տեր-Պետրոսյանին լրջանալ:

Ժամանակն է, որ «Ղարաբաղ» կոմիտեի ըմբոստ անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը լրջանա և ազգային համախմբվածության կոչ անի հանուն ազգային գաղափարների ու խնդիրների, հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության:

ժամանակն է, որ ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լրջանա և իր քաղաքական թիմի միջոցով չշրջանառի ռուսահպատակության վտանգավոր գաղափարները՝ հայ ժողովրդին պարտադրելով քաղաքական դատապարտվածի վարքագիծը:

ժամանակն է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լրջանա և հասարակական արդարացված ցասումից չփորձի հերթական անգամ փրկել ՀՀ ապաշնորհ, կոռումպացված իշխանություններին և գործող քաղաքական համակարգը:

Ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լրջանա և հենց իր կառավարման ժամանակահատվածում ղարաբաղյան ճակատում տարած հաղթանակները՝ Ղարաբաղի և յոթ տարածքների ազատագրումը, չփորձի վերածել պարտության և Հայաստանի և Ղարաբաղի հասարակությանը չպարտադրի իր՝ մի անգամ արդեն մերժված քաղաքական ծրագիրը:

Լևոն Տեր-Պետրոսյանի լրջանալու ժամանակն է:

 

Հեղինակը Մամուլի ազգային ակումբի նախագահն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում