Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Ադրբեջանցիների նահանջը Թալիշից նման էր զանգվածային փախուստի. Военно-промышленный курьер

Ռազմական փորձագետ Ալեքսեյ Ռամմը ապրիլյան քառօրյա պատերազմը ղարաբաղյան հակամարտության գոտում անվանում է «հետախուզություն մարտով» կամ «մարտական հետախույզ»:

Հենց այսպես է նա վերնագրել իր հոդվածը, որը հրապարակվել է ռուսական «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» (ВПК) մասնագիտացված ռազմական հանդեսում:

Փորձագետի գնահատմամբ՝ վերջին բախումները ի հայտ են բերել հակամարտող կողմերի թույլ և ուժեղ կողմերը: Հեղինակը գալիս է այն եզրակացության, որ հայկական բանակը շարունակում է գերազանցել հակառակորդին բարոյակամային որակներով, որն իր հերթին հույսը դրել է տեխնիկական առավելության և գերարդիական զինտեխնիկայի առկայության վրա:

ԼՂՀ ՊԲ-ի ռազմավարությունը

«Լեռնային Ղարաբաղը բավական փակ տարածք է, և վերջին 22 տարում ԼՂՀ պաշտպանության բանակի ամրությունների մասին կարելի էր միայն տեսական դատողություններ անել,- գրում է Ռամմը: – Վերջին իրադարձությունները թույլ տվեցին գնահատել այն ամենը, ինչ ստեղծվել է այդ ընթացքում»:

ԼՂՀ ՊԲ հրամանատարությունը, ըստ նրա, փոխառել է իսրայելական բանակի՝ Գոլանի բարձունքները Սիրիայի հնարավոր հարձակումից պաշտպանելու փորձը: Ընդ որում, դիրքերը տեղակայվել և ամրացվել են այնպես, ինչպես պահանջում են դեռ խորհրդային ժամանակներում հաստատված մարտական կանոնադրությունը և ինժեներական ապահովման հրահանգները։

ԼՂՀ բանակը մեծ ուշադրություն է դարձրել տանկերի դիրքավորմանը, և հենց դրանք են դարձել պաշտպանության հիմքը՝ կատարելով շարժական կրակակետերի դերը։ Այդ դիրքավորումը թույլ է տալիս հարկ եղած դեպքում տեղաշարժվել և հետ վերադառնալ։ Կարևոր տեղ է հատկացվել նաև հակաօդային պաշտպանությանը: ԼՂՀ ՊԲի պաշտպանական դիրքերը հագեցվել են հակաօդային պաշտպանության համակարգերով, մասնավորապես, ПЗРК տեսակի շարժական զենիթահրթիռային համակարգերով և ЗУ-23-2 տեսակի զենիթային կայանքներով։ Մարտական հաշվարկները սովորել են օդային թիրախներ ոչնչացնել ոչ միայն խոշոր տրամաչափի գնդացիրներով, այլև РПГ-7 տեսակի հակատանկային նռնականետերով, որոնք բավական արդյունավետ են ուղղաթիռներ վայր գցելու համար։

Ադրբեջանը փոխել է իր ռազմավարությունը

Վերլուծաբան Ռամմը գրում է, որ սկզբնական շրջանում Ադրբեջանի բանակն այլ ռազմավարություն է ունեցել: Նրա ծրագրել էր հրետանու և ավիացիայի լայնածավալ օգնությամբ, տանկերով, զրահապատ մեքենաներով և հետևակի գրոհային ջոկատներով կոտրել Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը և հետևողականորեն` մեկը մյուսի հետևից գրավել հայերի դիրքերը։

Այդ ռազմավարությունը միանգամայն ձեռնտու էր ԼՂՀ պաշտպանության բանակի և Հայաստանի զինված ուժերի համար, քանի որ ակնհայտ էր, որ ադրբեջանցիների ուժերը, խրվելով և լուրջ կորուստներ կրելով հայերի պաշտպանական դիրքերում, չէին կարողանա երկու շաբաթում գրավել Լեռնային Ղարաբաղը։

2000-ական թթ. վերջին Ադրբեջանը կտրուկ փոխել է իր ռազմավարությունը՝ որոշում կայացնելով փոքր նշանակություն ունեցող խրամատների և բարձունքների համար արյունալի մարտեր մղելու փոխարեն` հակառակորդին հուժկու հարվածներ հասցնել նրա պաշտպանության ամբողջ խորության վրա, թիկունքից մեկուսացնելով և առանձին-առանձին ոչնչացնելով նրա առաջավոր դիրքերը։

Ադրբեջանի ռազմական ծախսերը

Այդ խնդիրը լուծելու համար Ադրբեջանը անցավ լուրջ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնմանը: Ռուսաստանից նա գնեց հեռահար МСТА-С, 120-мм 2С31 «Вена» տեսակի հաուբիցներ և ծանր հրանետային համակարգեր: Բաքուն Ռուսաստանից, Իսրայելից և Թուրքիայից ստացել է հրետանային համակարգեր, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), այդ թվում «միանվագ» օգտագործման «Հարոպ»-ներ (IAI Harop), որոնց զինվորականներն անվանում են «կամիկաձե»։

Ամենաթանկ գնումներից էր Իսրայելում արտադրված «Սփայք» (Spike-NLOS) տեսակի հակատանկային հրթիռային համակարգը, որը կարող է ոչնչացնել մինչև 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող զրահապատ տեխնիկա, կառույցներ և դաշտային ամրացումներ։

«Սփայք»-երի և «Հարոպ»-ների գնումներն Ադրբեջանը կատարել է հույժ գաղտնի, ուստի ստույգ տվյալներ դրանց թվի մասին չկան։ Ադրբեջանը նաև մեծ ուշադրություն է հատկացրել զրահատեխնիկային, մասնավորապես՝ Տ-90 (T-90) տանկերին և ԲՄՊ-3 (БМП-3) զրահամեքենաներին։ Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատները ստացել են անհրաժեշտ հանդերձանք, պաշտպանության, կապի և գիշերային տեսանելիության տեխնիկական միջոցներ։

Քառօրյա պատերազմ

Ապրիլյան մարտերը զարգացել են լոկալ կոնֆլիկտներին հատուկ ստանդարտ սցենարով: Փոխհրաձգություններից հետո կողմերից մեկը որոշել է վճռական հարված հասցնել: Մինչ օրս ամբողջությամբ պարզ չէ, թե կոնկրետ ո՞ր կողմն է որոշել գնալ հակամարտության սրացման, բայց չի կարելի հերքել, որ հենց Ադրբեջանն է նախապես դիրքերին մոտեցրել լրացուցիչ ուժերը, ժամանակավոր տեղակայման կետեր հասցրել ուղղաթիռները և ստեղծել հրետանային ամուր բռունցք: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանցիներն անցել են հարձակման` կիրառելով կուտակած ռեզերվները»,- գրում է Ռամմը։

Հյուսիսային բուֆերային գոտում` Թալիշի մոտ, նրանց «կոմանդոսները» գրավել են հայերի մի քանի դիրք։ Եվս մեկ խումբ մտել է բուն Թալիշ, որտեղ մարտի է բռնվել հայերի հետևակի դեմ։ Արդեն կոնֆլիկտի ավարտից հետո հրապարակվել են սպանված խաղաղ բնակիչների լուսանկարները։ Հայկական կողմը մեղադրում է ադրբեջանցիներին՝ խաղաղ բնակիչներին միտումնավոր գնդակահարելու, կենդանի ու սպանված մարդկանց խոշտանգելու համար։ Դատելով լուսանկարներից, այդ «կոմանդոսների» հարձակումն այնքան անսպասելի էր, որ բնակիչները պարզապես չեն հասցրել հեռանալ, իսկ հայ զինվորները չեն կարողացել հետ մղել հակառակորդի գրոհը։

Ճիշտ է, ադրբեջանական հատուկ ջոկատայինների բախտը Թալիշում չբերեց,- շարունակում է հեղինակը,- պաշտպանվող կողմի թվային գերակշռությունը և հանկարծակիության բաղադրիչի բացակայությունը ստիպել են նրանց նահանջել:

Իսկ նահանջի ճանապարհին նրանց ոչնչացրել են ականանետերի և ավտոմատ նռնականետերի կրակով։ Հատուկ ջոկատայիններին, ի դեպ, աջակցել են «Գիշերային գայլ» (SkyWolf) էսկադրիլյայի Ми-24G տեսակի ուղղաթիռները:

Առավոտյան ադրբեջանցիների ստորաբաժանումները պետք է հասնեին հայերի կողմից գիշերը վերագրավված դիրքերին, նրանց տեղաշարժի պաշտպանությունն ապահովել է հրետանին, որի գործողությունները համակարգել են ԱԹՍ-ները։ Բայց ադրբեջանցիները բախվել են հայերի համառ պաշտպանությանը և չեն կարողացել փոխարինել «կոմանդոսներին», ովքեր ապրիլի 2-ի վաղ առավոտյան հայտնվել են Ղարաբաղի պաշտպանական ուժերի հարվածների տակ։

Տեղական մարտերում կորցնելով գրաված դիրքերի մի մասը՝ ադրբեջանցիները կարողացել են նվաճել առանցքային մի քանի բարձունք։ Հայկական կողմը խոցել է Ми-24G ուղղաթիռներից մեկը РПГ-7 նռնականետով, ինչից հետո ադրբեջանցի հրամանատարները կարգադրել են անհապաղ դադարեցնել մարտերի շրջանում բոլոր ուղղաթիռների թռիչքները։

Բաքվի հրետանին, ԱԹՍ-ները և «Սփայք» տեսակի հակատանկային կառավարվող հրթիռները բավական արդյունավետ են գործել և եթե չեն կասեցրել, ապա առնվազն էապես բարդացրել են հայերի ռեզերվների տեղաշարժերը և հակագրոհների կազմակերպումը։

«Սփայք»-երի միջոցով, ըստ «Ռազմարդյունաբերական սուրհանդակ»-ի, ոչնչացվել է առնվազն երեք հայկական տանկ, որոնք տեղակայված են եղել տանկերի համար կառուցված ամրացված հենակետերում` «կապոնիրներում», որտեղից կրակ են բացել ադրբեջանցիների վրա։

«Սփայք»-երը, հավանաբար, թիրախներ են գտել ԱԹՍ-ների օգնությամբ, որոնք տեսագրել և կոորդինատները ուղարկել են հակատանկային կառավարվող հրթիռների հաշվարկին։ Իսկ «Հարոպ» տեսակի «կամիկաձե» ԱԹՍ-ները ոչնչացրել են հայ զինվորականներին փոխադրող ավտոբուսը և, հավանաբար, գումարտակային շտաբերից մեկը։

Լեռնային Ղարաբաղի ռեզերվի մոտեցումը կանխելու համար ադրբեջանցիները կիրառել են «Սմերչ» և «Գրադ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ։

Ադրբեջանցիները սկսել են կրակել «Սմերչ», «Գրադ» կայանքներից, 122 մմ հաուբից Դ-30-ից, որպեսզի թույլ չտան ԼՂՀ պաշտպանական բանակի ռեզերվներին հնարավոր ուղիներով մոտենալ առաջին գծին: Ղարաբաղի հրետանին ակտիվորեն միացել է մարտին՝ փորձելով ամեն կերպ օգնել հայկական ստորաբաժանումներին, որոնց նպատակն էր ամեն գնով վերանվաճել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը կորցրած դիրքերը։ Բայց, չնայած հայ զինվորների համառ ջանքերին, ադրբեջանցիներն, այուամենայնիվ, կարողացել են մինչև կրակի դադարեցումը պահել գրաված որոշ հենակետեր, ինչն առիթ է դարձել Ադրբեջանում ազգային ոգևորության առիթ և ռազմական-քաղաքական ղեկավարության ամպագոռգոռ հայտարարությունների:

ԼՂՀ ՊԲ-ի հաշվարկն արդարացված էր

«Ապրիլյան մարտերը ցույց տվեցին, որ այժմ ավելի դժվար է Լեռնային Ղարաբաղի բանակի համար երկու շաբաթ մնալ պաշտպանությունում,- կարծում է Ալեքսեյ Ռամը:- Նույնիսկ լավ պատրաստված դիրքերում գործող տանկերը դառնում են «Սփայքերի» և սովորական հրետանու զոհը: Ընդ որում, պետք է նշել, որ Բաքուն հարձակման մեջ չկիրառեց ամենահզոր զենքը` «Սոլնցեպյոկ» տեսակի ծանր հրանետային համակարգերը, որոնք կարող են ոչնչացնել նույնիսկ ամենաամուր բունկերները, ինչը տակավին վերջերս ապացուցվել է Սիրիայում»։

Բայց ամեն ինչ այդքան հարթ չէ նաև Ադրբեջանի զինված ուժերի համար։ Նրանց թույլ կողմը, ավանդաբար, անձնակազմն ու, մասնավորապես, հետևակն է։ Մարտերում բարոյակամային բարձր որակներ չեն դրսևորել նաև ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Մասնավորապես, նահանջը Թալիշից ավելի շատ նման էր զանգվածային փախուստի։

Այո, ադրբեջանցիները տեխնիկական առավելության շնորհիվ հասնել որոշակի հաջողությունների, բայց այստեղ ի հայտ է գալիս հարցը, թե ինչ գին ես վճարում հաղթանակի համար. չորսօրյա լոկալ մարտերի ընթացքում Բաքուն հանուն մի քանի բարձունքի կորցրել է բավական մեծ քանակությամբ թանկարժեք «խաղալիքներ», մասնավորապես «Սփայք» հեռահար հրթիռներ և «Հարոպ», չհածված «Սմերչի» և հաուբիցի կրակած զինամթերքը: Ադրբեջանը կորցրել է մեկ Ми-24G ուղղաթիռ և մի քանի անօդաչու թռչող սարքեր: Այնպես որ, ԼՂՀ ՊԲ ղեկավարության հաշվարկը արդարացված էր՝ իր զինվորներին օդային թիրախների դեմ պայքարի համար նախապատրաստելու մասով:

Ապրիլյան մարտերի փորձը վկայում է, որ Ադրբեջանը գտել է Լեռնային Ղարաբաղում դիրքային փակուղուց դուրս գալու ելքը, բայց այդպիսի գործողությունները պահանջում են շատ լուրջ նյութական միջոցներ և գերարդիական զենք։ Բայց նույնիսկ գերարդիական տեխնիկայի և հրետանու կիրառումը չի ազատում ադրբեջանցիներին բարոյահոգեբանական շատ ավելի բարձր որակներ, լավ մոտիվացիա և մինչև վերջ կռվելու պատրաստ հակառակորդի դիրքերը գրոհով վերցնելու անհրաժեշտությունից»,- եզրափակում է իր հոդվածը փորձագետ Ալեքսեյ Ռամմը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում