«Մերսեդես»-ի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը հաղթող դարձավ «Ֆորմուլա-1»-ի՝ Չինաստանի Մեծ մրցանակի որակավորման փուլում: Երկրորդ արդյունքը գրանցեց Դանիել Ռիկարդոն: Երրորդ արդյունքը գրանցեց «Ֆերարի»-ի ավտոարշավորդ Քիմի Ռայկոնենը: Գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը մրցասպարեզ դուրս չեկավ:
«Ֆորմուլա-1». Չինաստանի Մեծ մրցանակ. Որակավորման փուլ
1. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») — 1:35.402
2. Դանիել Ռիկարդո («Ռեդ Բուլ») +0.515
3. Քիմի Ռայկոնեն («Ֆերարի») +0.570
4. Սեբաստյան Ֆետել («Ֆերարի») +0.844
5. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») +0.894
6. Դանիել Կվյատ («Ռեդ Բուլ») +0.997
7. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +1.463
8. Կառլոս Սայնս կրտսեր(«Տորո Ռոսո») +1.479
9. Մաքս Ֆերստապեն («Տորո Ռոսո») +1.792
10. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») — առանց ժամանակի