Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մահվան պատճառն անհայտ է. Վադիմ Դուբնովը՝ ԼՂ վերջին էսկալացիայի մասին

«Հայաստանում և Արդբեջանում հաշվում են զոհերին։ Լուծույթը, որում ընկղմված է հին ատելությունը, թվում է՝ արդեն վաղուց ունակ չէ ավելի թունդ լինել, սակայն ամեն ինչ խտանում է ու թունդ դառնում»,- գրում է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը «Էխո Կովկասի» բլոգում՝ նշելով, որ Հայաստանում և Ադրբեջանում հաշվում ու հուղարկավորում են ճակատագծի երկու կողմերում զոհվածներին՝ նրանց, որոնք սպանվեցին ճակատագիծը փոփոխած մի քանի իշխող բարձունքների համար։ «Իսկ հուղարկավորություններն ատելության գագաթնակետն են»,- գրում է նա։

Այն, թե ինչի համար են այստեղ զոհվել մինչև 1994 թվականի մայիս, երբ ավարտվեց պատերազմը, երկու կողմերը հստակ գիտեն. հողերի համար, որոնք իրենցն են համարել։ Այսօր այդ պատասխանը հերթապահ է, որպես հերոսների հիշատակի կենաց, սուտ։ Ադրբեջանը, նույնիսկ եթե ենթադրենք, որ գիտակցաբար է ձեռնարկել հարձակումը, հազիվ թե դրած լինի իր առջև Ղարաբաղի կամ գոնե դրա մի մասի վերադարձման նպատակը, նշում է հոդվածագիրը։

«Ո՛չ հաղթական հաշվետվություններում, ո՛չ էլ վերլուծական հաշվարկներում տեսանելի չեն որևէ նշաններ, որ ղեկավարությունն իր առջև դրել է պատմական նպատակներ։ Ինչ-որ մեկն այն անվանում է հետախուզություն՝ մարտով։ Ինչ-որ մեկը քարտեզներում նշում է այն իշխող բարձունքները, որոնք ադրբեջանցիները զբաղեցրել են, որքան կարող են պետք լինել, եթե Բաքուն մտադրվի իսկապես պատերազմ սկսել։ Կարող են և պետք չգալ. առնվազն 93 զոհ»,- նշում է Դուբնովը։

Ինչի՞ համար զոհվեցին ադրբեջանցիները՝ հարցադրում է անում Դուբնովը։ «Ինչպիսի՞ Ղարաբաղ է պետք ադրբեջանցիներին վերադարձված վիճակում. խանձված հողի տեսքո՞վ, որը շաղվել է նրանց մարմիններով, որոնք չեն հասցրել հեռանալ։ Աղդամի տեսքո՞վ, որը զբաղեցված է ղարաբաղցիների կողմից, ավերակներ, որոնք իրենց տեսքով բոլորին ցույց են տալիս, որ իրենց վրա արդեն ոչինչ երբեք չի աճի։ Իսկ ուրիշ այլ տեսքով Ղարաբաղը չի վերադառնա, և դա բոլորը գիտեն։ Ինչո՞ւ։ Եվս մեկ անգամ՝ 93 մարդ, առնվազն»,- նշել է հոդվածագիրը։

Ինչի՞ համար զոհվեցին հայերը՝ հարցադրմանն իր պատասխանն է տալիս Դուբնովը. «Երկու կողմերը, միջնորդները, ընդհանրապես պատերազմի ու խաղաղության գործընթացում ներգրավված բոլորը հասկանում են, որ կարգավորման բանաձևը վերջին հաշվով շրջաններն են՝ կարգավիճակի դիմաց։ Կամ ոչ բոլոր շրջանները՝ երկիմաստ կարգավիճակի դիմաց։ Դրանից բացի ուրիշ ոչ մի կերպ։ Այսպես թե այնպես անհրաժեշտություն կառաջանա հանձելու շրջանները, այսպես թե այնպես անհրաժեշտոթյուն կառաջանա ճանաչելու Ղարաբաղը, մնացած ամեն բան դիվային էկզոտկա է կամ Գոբլի պլան՝ Լաչինի միջանցքը Նախիջևանի հետ Ադրբեջանը կապող միջանցքի հետ աննկարագրելի փոխանակությամբ։ Այսինքն՝ նրանք, որոնք ուղարկում են մահանալու Ղարաբաղի վերադարձի համար, հիանալի գիտեն, որ այն միևնույնն է՝ չի վերադառնա։ Եվ հենց այդ կերպ էլ հայերն են զոհվում տարածքների համար, որոնք վաղ թե ուշ պետք է հանձնել»։

Ինչպիսին էլ լինի Մոսկվայի կուրսը Ղարաբաղում, այն իրագործելի է միայն այնքանով, որքանով դրան պատրաստ են աջակցել Բաքուն և Երևանը։ Ռուսաստանը, նույնիսկ այնպիսին, ինչպիսին կա, այս սյուժեում երկրորդական է։ Մոսկվան, իհարկե, կցանկանար լինել դավադիր, խաղաղապահներ մտցնել, պայմաններ թելադրել երկու կողմերին։ Սակայն առարկությունը ոչ ոքի չի հուզում՝ հետանքների գիտակցմամբ։

Հարցեր են առաջ գալիս. ինչո՞ւ այն բանի համար, որը հայերը սուրբ են համարում, ստիպված են կռվել 80-ական թվականների զենքով, ինչպես փաստել է Հայաստանի նախագահը, և որտե՞ղ են փողերը, որոնք պետք է ուղղվեին այն բանին, որը հայերն այդքան սուրբ են համարում։ Ինչպիսի՞ն է քաղաքական գինը, որը Հայաստանը վճարում է զբաղեցրած շրջանների հարցում հաստատակամության համար, և ո՞ւմ, և գլխավորը՝ ինչո՞ւ է նա վճարում հավերժ թշնամիների ու բարեկամների մասին պարզ պատասխաններին հավատալու հին սովորույթի համար։

Չէ՞ որ ամեն ինչ համընկնում է։ Թուրքերը թշնամի են, մնում է Մոսկվան, բայց նա դավաճանեց, և դրա համար զոհվեցին առնվազն 73 մարդ, սական վարչապետ Հովիկ Աբրահամյանը միևնույնն է՝ գնում է Մոսկվա։ Նման իշխանության համար ավելի հեշտ է զավեշտալի երևալ և չպատասխանել հարցերին, որոնք միևնույնն է առաջ են գալու, բայց ոչ շուտով։ Պատերազմը չի ջնջում ամեն բան։ Ատելությունն ավելի հուսալի է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում