Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ կողմերի միջև ուժերի հավասարակշռությունը քիչ թե շատ պահպանված է

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրել է իր կարծիքը 4-օրյա պատերազմի մասին:

«Ապրիլի սկզբի 4 օրերը ցույց տվեցին, որ հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև հավասարակշռությունը պահպանված է: Չնայած չի կարելի այն համարել բացարձակ, քանի որ վերջին 3 տարիներին Ադրբեջանը իր ֆինանսական ներուժի հաշվին, ինչը չունի Հայաստանը, համալրել է իր զինանոցը, ինչի հաշվին էլ ուժերի հավասարակշռությունը փոքր-ինչ խախտվել է հօգուտ Ադրբեջանի:

Դրա վառ ապացույցն են Ադրբեջանի զինված ուժերում առկա կամիկաձե անօդաչու սարքերը, որոնք շատ կարևոր հոգեբանական առավելություն են տալիս: Այդ սարքերը թույլ են տալիս պայքարել զուտ ֆինանսական միջոցներով, դրանք մեծ վնաս են հասցնում հայկական զինված ուժերին՝ միևնույն ժամանակ ադրբեջանական կողմից բացառելով մարդկային կորուստները: Եվ կարելի է ասել, որ Ադրբեջանը օգտվել է պահից:

Ուժերի հավասարակշռությունը, սակայն, սկսել է վերականգնվել, Հայաստանը սկսել է համալրել իր զինանոցը, դրա մասին են վկայում Ռուսաստանի հետ կնքված որոշ պայմանագրեր:

Հիմա հայկական կողմը կփորձի վերականգնել ուժերի հավասարակշռությունը, բայց մեծ հաշվով, կարելի է ասել, այդ հավասարակշռությունը կա, բայց այն միայն պայմանավորված չէ զինատեսակներով, այլ աշխարհագրական դիրքով, բարձունքների առկայությամբ,  ռազմական պատրաստվածությանբ:

Այս 4-օրյա ռազմական գործողությունների ընթացքը ցույց տվեց, որ ուժերի հավասարակշռությունն այնքան էլ խախտված չէ: Քանի որ մամուլում հակառակի մասին է խոսվում, ես ասեմ, որ, օրինակ, ուժերի հավասարակշռություն չկար ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ ռուսները հասան Թբիլիսի, բայց այն չգրավեցին՝ զուտ այն պատճառով, որ չկար այդպիսի քաղաքական պահանջ: Այ, այդտեղ կար ուժերի հավասարության զգալի տարբերություն, իսկ մեզ մոտ բոլորովին այլ պատկեր է:

Ուժերի հավասարակշռության պահպանումը կախված է ոչ միայն Ռուսաստանից, որ երկու կողմերին էլ միաժամանակ զենք է վաճառում, այլ միանշանակ նաև Հայաստանից ու Ադրբեջանից: Հայաստանը դրա համար մեծ ջանքեր է գործադրում. դա 200 մլն-ի պայմանագիրն է՝ «Իսկանդեր»-ներով, «Սմերչ» տեսակի համալիրներով զինուժի համալրմամբ:

Սակայն այստեղ հետաքրքիրն այլ է. Ադրբեջանի գումարները վերջանում են, և այն հավելյալ հնարավորությունները, որ ուներ Ադրբեջանը, այլևս չի ունենա: Սա փոխում է իրավիճակը, և թե ինչ ուղղությամբ այն կփոխվի՝ ցույց կտա ժամանակը: Հայաստանն այդ ընթացքում անկասկած շարունակելու է համալրումը: Եվ հետաքրքիր է հետագա ընթացքը՝ այն իմաստով, որ կրկին կօգտվի՞ արդյոք Ադրբեջանը այն առավելությունից, որն ունի այս պահի դրությամբ, և որը կարող է հետագայում չունենալ:

Հասկանո՞ւմ եք՝ չի կարելի հավատալ այն էյֆորիային, որը կա ադրբեջանական մամուլում, այնտեղ ամեն ինչ տնային տնտեսուհիների համար է: Ռազմական փորձագետները տեսնում են, թե իրականում ինչ է կատարվում: Ադրբեջանը օգտագործել է իր ողջ ներուժը, որոնք կային տեղերում, իսկ Հայաստանը ընդհակառակը՝ օգտագործել է շատ ավելի քիչ ռեսուրս: Եվ այն մի քանի հենակետերը, որոնք Ադրբեջանը կարողացավ գրավել, դա միայն հանկարծակի հարձակման արդյունք էր, և դա ոչինչ չէր նշանակում մեծ հաշվով, որովհետև այդ ամենը տևեց մեկ օր, հետո ադրբեջանցիները ստիպված եղան հետ քաշվել:

Ինձ մոտ այս պահին դեժավյու է նախորդ պատերազմի ժամանակից. 91 թվականին երբ ԽՍՀՄ-ը փլուզվում էր, Ադրբեջանին փոխանցվել էր գրեթե 4 անգամ ավելի շատ զինտեխնիկա, ինչից հետո սկսվեց պատերազմ, որի ընթացքում հայկական ուժերն ավելի արդյունավետ էին գործում, ինչի արդյունքում էլ զինտեխնիկայով համալրվում էր հայկական բանակը, և հենց դրա շնորհիվ էր նաև, որ հայկական կողմը կարողացավ այն ժամանակ հաղթել: Դրա նման մի բան, իմ կարծիքով, կատարվելու է նաև հիմա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում