Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով՝ ի հիշատակ Արցախում զոհվածների։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։ Լոս Անջելեսում քաղաքապետարանի մոտ հավաքված ամերիկահայերն իրենց աջակցությունն ու զորակցությունն են հայտնել Արցախին։
Քաղաքապետարանի դիմաց տեղի է ունեցել բազմամարդ մոմավառություն։
«Մենք, որպես ամերիկացիներ, պետք է խնդրենք մեր կառավարությանը ճանաչել Արցախը»,- մոմավառության ժամանակ ասել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը։