«Ադրբեջանը հող է ուզում, մենք՝ մեր երկիրը, մեր օրրանն ենք ուզում, դրա համար էլ մենք հաղթում ենք միշտ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասում է Գանձասարի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը:
«Զինվորը հավատում է Աստծուն, զինվորն Սստծո հետ է միշտ, իսկ Աստված մեր զինվորների հետ է միշտ»,- հավատացնում է Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը, ով Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ բանակի հոգևոր հովին է եղել:
Նա չի հավատում Ադրբեջանին, հրադադարի կոչերին. «Եթե մեկը թուրքին հավատում է, միամիտ է,- ասում է հոգևոր հայրը և հիշում ժողովրդական խոսքը՝ եթե թուրքի հետ ճանապարհ ես գնում, փայտը ձեռքիցդ մի՛ իջեցրու»:
Մանրամասները՝ տեսանյութում: