Թուրքիայի կենտրոնում գտնվող Թուզ աղի լիճը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ ընդգրկվելու համար «սպասողների» ցուցակում: Այս մասին Ria Novosti-ին հայտարարել է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքային նախագծման նախարարության մամլո քարտուղար Վելի Յըլդիզը:
«Մեր նախարարությունը հայտ էր ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ՝ համաշխարհային մշակության ժառանգության շարքերում Թուզ լիճն ընդգրկելու համար: Այժմ մենք պատասխան ենք ստացել, որ հայտն ընդունվել է, և լիճը գտնվում է «սպասողների» ցուցակում՝«շրջակա միջավայրի հատուկ պաշտպանության գոտու» կարգավիճակում»,- ասել է Յըլդիզը:
Նախարարության ներկայացուցիչը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե որքան կտևի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մեջ ընդգրկվելու գործընթացը:
Յըլդիզը նշել է նաև, որ լիճն առաջին վայրն է Թուրքիայում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում կհայտնվի որպես բնական օբյեկտ և ոչ թե որպես պատմամշակութային կոթող: