Saturday, 20 04 2024
Վարչապետը Լոռիում ծանոթացել է դպրոցներում շինարարության հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Մի սպանության դեմքը

Հասարակական ակտիվիստ, երիտասարդ ինտելեկտուալ մտավորական Կարեն Վարդանյանի գազանաբարո սպանությունը ալեկոծել-ցնցել է ոչ միայն նրա ընկերներին, նրան այս կամ այն չափով ճանաչողներին, այլև հասարակական մեծ խմբերի: Իր քաղաքական հայացքների համար և հասարակական բուռն գործունեության ընթացքում Կարեն Վարդանյանը հաճախ էր ներքաշվում ամենատարբեր խմբերի ու անձանց հետ բանավեճերի մեջ, հաճախ՝ հենց ինքը հրահրելով դրանք: Կարենի բաց և հրապարակային գործունեությունը, հասարակական բողոքի տարբեր ակցիաներին նրա՝ գրեթե մշտական մասնակցությունը, իրավական գործունեության հանդեպ նրա անհագ հետաքրքրությունը կասկած չէին թողնում, որ նա ցանկացած իրավիճակում ի զորու է ինքն իրեն պաշտպանել: Սակայն իր կյանքի թերևս ամենաճակատագրական պահին Կարեն Վարդանյանն իրականում անզոր ու անպաշտպան գտնվեց երկու մարդակերպ գազանների առջև: Նրա սպանության մեղավորները թեպետ հայտնաբերվել են, սպանությունը բացահայտված է, սակայն այդ սպանությունն առաջ է բերում մի շարք հարցադրումներ, որոնց պատասխանների շուտափույթ փնտրտուքը, ինչպես նաև Հայաստանում առկա հանցագործ միջավայրը ճեղքելու ուղիների որոնումները կարևոր են ոչ միայն նմանօրինակ հետագա հանցագործությունները կանխելու, այլև համընդհանուր հասարակական անվտանգության ապահովման համար:

Առաջին հարցադրումը, որ առաջ է բերում Կարեն Վարդանյանի սպանությունը, հետևյալն է՝ ինչու՞ Հայաստանում այն մտավորականը, ով չունի տիտղոսներ, պետական պարգևներ, չի վայելում իշխանությունների հովանավորչությունը, ով բանավիճելիս զուսպ է ու ոչ նյարդային, ինչու՞ այդ մտավորականը պաշտպանված չէ թաղային խուժանից, մարդասպաններից, պետական իշխանությունից:

Հայաստանում «Ո՞վ է մտավորական» հարցադրումը որքան հին է, նույնքան՝  անպատասխան: Մտավորականի մասին հայկական ընկալումները սկսում և ավարտվում են նրա պաշտոնների, բուհական դիպլոմների, պետական տիտղոսների և կոչումների շրջանակով: Հայկական ընկալումների համաձայն՝ մտավորականը նա է, ում մտավորական է հռչակում պետությունը (իմա՝ իշխանությունը): Նման ընկալումը խորհրդային մտածելակերպի նորօրյա վերապրուկ է: Նման կարծրացած-արատավոր մտածելակերպի համաձայն իսկական մտավորականը չի երթևեկում հասարակական տրանսպարոտով, օգտվում է տարաբնույթ արտոնություններից, բարձրից և մեծամտորեն է նայում սոցիալական կարգավիճակով ներքև կանգնածներին, հանրության հետ իր հաղորդակցությունը ընկալում է որպես Աստծո հայտնությունը իր ժողովրդին: Նրանք միշտ իշխանության կողքին են, խոսում, ստեղծագործում, քննադատում են միայն թույլատրված ազատության շրջանակներում: Նման մտավորականների ցանկի վերևում գրված է. «Պաշտպանվում Է պետության կողմից»:

Մինչդեռ Հայաստանում եղել է և կա ազատ, ինտելեկտուալ մտավորականների մի շերտ, որն ունի հասարակական, քաղաքական որոշակի սկզբունքներ, սեփական դիրքորոշում, տեսակետ, որոնք արտահայտում է՝ անկախ հասարակական անհամաձայնությունից: Նման մտավորականները տիտղոսներ չունեն, երթևեկում են հասարակական տրանսպորտով, ուր յուրաքանչյուր չածիլված, կիսագրագետ վարորդ նրանց կարող է վիրավորել, որպես տաքսիստ աշխատող հանցագործը կարող է խաբել, կողոպտել, ի վերջո նաև՝ սպանել: Նման մտավորականը, եթե անգամ  համագործակցում է իշխանության հետ, սակայն մնում է  անընդունելի  Հայաստանում գործող քաղաքական համակարգի համար: Այդ մտավորականն անպաշտպան է թաղային խուժանի, տարբեր մակարդակի հանցագործների առջև: Համահայաստանյան  մթնոլոտը դեմ է հենց այս տեսակի մտավորականներին: Նրանք իրականում մեծապես անպաշտպան են: Այդ իսկ պատճառով է նրանց սպանելը դառնում դյուրին: Այնպես, ինչպես Կարեն Վարդանյանին:

Կարեն Վարդանյանի սպանության առաջ բերած հաջորդ հարցադրումը հետևյալն է՝ ինչու՞, ի՞նչ հանգամանքների հետևանքով են Հայաստանում անվերջ աճում հանցագործությունները, այդ թվում և՝ ծանր և առավել ծանր տեսակի:

Ըստ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների (ՀՀ Ոստիկանության ներկայացմամբ)՝ հանցագործությունների թվապատկերը Հայաստանում 2009-2014թթ. այսպիսին է՝

^F12ADE7FCF4997623A344FEB909B6FB353D9C776CF0D424B4F^pimgpsh_fullsize_distr

Եթե 2015թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների թվաքանակը եղել է 2354, ապա մեկ տարի անց՝ 2016-ի նույն ժամանակահատվածում այն աճել է՝ կազմելով 2541: Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նույն ժամանակահատվածների համար կազմել են համապատասխանաբար 653 և 709, իսկ սպանությունները՝ համապատասխանաբար 13 և 14: Եվ սա՝ ՀՀ բնակչության՝ արագորեն նվազող թվաքանակի պայմաններում: Ստացվում է այնպես, որ երկու ամիսների ընթացքում Հայաստանում միջինում սպանվում է 14 մարդ կամ 4-5 օրը մեկ Հայաստանում սպանություն է կատարվում:

Հայաստանում մարդու դեմ ուղղված հանցագործությունների այս մտահոգիչ դինամիկան վկայում է՝ հասարակական անվտանգութան հիմքերը խարխլվել են:

Կարեն Վարդանյանի սպանությունը վաղը ևս վիճակագրություն է դառնալու: Սակայն այսօր, ուշադիր դիտելով Կարենի սպանությունն իրականացնողների լուսանկարները, պարզ է դառնում, որ հենց այսպիսին է այն հանցագործ, թաղային խուժանը, ով  ընտրություն-ընտրություն պետական մակարդակով ներգրավվում է տարաբնույթ ընտրախախտումների մեջ՝ ընտրակաշառք բաժանելով, ընտրատեղամասեր «մարդկանց բերելով», ընդդիմադիր թեկնածուներին, վստահված անձանց, դիտորդներին, ԶԼՄ-ներին ահաբեկելով: Այս խուժանը, վերածվելով իշխանության սոցիալական կայուն հենարանի, իրեն համարում է օրենքից վեր՝ անպատժելի ու ամենակարող:

Հայաստանում հանցածին միջավայրի ընդարձակման մյուս պատճառը այդօրինակ մթնոլորտի ձևավորմանը նպաստող քարոզչությունն է, որն իրականացվում է տարիներ շարունակ հայաստանյան հեռուստաընկերություններով ցուցաբերվող քրեական հայկական սերիալներով, որոնց հերոսները հանցագործներն են: Ակնհայտ բռնություն քարոզող, հանցագործ մթնոլորտ ձևավորող հեռուստասերիալները խեղում են հասարակական ընկալումները, վարժեցնում հանցագործ միջավայրի գոյությանը, հանցագործությունը դարձնում սովորական, առօրյա: Բռնություն քարոզելու օրենսդրական արգելքը կարծես չի տարածվում հայկական հեռուստասերիալների վրա: Բռնության բացահայտ քարոզ պարունակելով՝ հայկական հեռուստասերիալները վերածվել են հասարակական անվտանգության լուրջ սպառնալիքի:

Շուրջ 25 տարի առաջ ՀԳՄ նախագահ Վարդգես Պետրոսյանը, ընթեցողների հետ հանդիպման ժամանակ, մտահոգություն հայտնելով հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվող բռնությունների առնչությամբ, ընդգծեց՝ «Եթե այսպես շարունակվի, ապա վաղը մարդ սպանելը Հայաստանում  կդառնա հեռուսատացույց անջատելու պես մի բան»: Ինքը՝ սպանության զոհ դարձած գրողը, եթե այսօօր ողջ լիներ, հավանաբար կկարմակեր իր իսկ կանխատեսման սահմռկեցուցիչ իրականացումից:

Հայաստանում հանցածին մթնոլորտը ծնում է նորանոր հանցագործություններ՝ խորացնելով հասարակական նիհիլիզմը, հանրության անդամների անպաշտպանության զգացումը: Նման մթնոլորտի հետևանքն է, երբ խուժանը գազանաբար սպանում է իր մտավորական հարևանին: Սա է Կարեն Վարդանյանի սպանության իրական դեմքը:

Կարեն Վարդանյանի սպանությունն այն ողբերգական առիթն է, որը պարտադրում է՝

– վերանայել մտավորականի հանդեպ հանրային ընկալումները,

– պաշտպանել ազատ մտավորականին,

– ճեղքել անպատժելիության կարծր պատը,

– վերացնել հանցածին մթնոլորտը, երևույթները, բարքերը

– և ապահովել համընդհանուր  հասարակական  անվտանգությունը:

Այս ամենը կարող է և պետք է ապահովի իշխանությունը և պետությունը: Հայաստանում իշխանություն կա, սակայն բացակայում է պետությունը:

 

Հեղինակը Մամուլի ազգային ակումբի նախագահն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում