«Ֆորմուլա-1»-ի թիմերը տարվա ընթացքում 965 մլն դոլար կստանան կազմակերպիչներից: Այդ մասին հայտնում է France Press-ը:
Տեղեկությունների համաձայն` ամենամեծ գումարը կստանա «Ֆերարի»-ն, որին կազմակերպիչները 192 մլն դոլար կվճարեն: «Մերսեդես»-ը կստանա 171 մլն, «Ռեդ Բուլ»-ը` 144 մլն, «Ուիլիամս»-ը`87 մլն:
«Մաքլարեն»-ին կվճարվի 82 մլն դոլար, «Ֆորս Ինդիա»-ին` 67 մլն, «Ռենո»-ին` 64 մլն, «Տորո Ռոսո»-ին` 57 մլն, «Զաուբեր»-ին` 54 մլն, իսկ «Մանոր»-ին` 47 մլն: