Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

Էրդողանը հասկացնում է Պուտինին. առանց Թուրքիայի ԼՂ պատերազմը կանգնեցնել չի հաջողվի. Независимая газета

Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի երրորդ օրը Ադրբեջանի ՊՆ-ն հանդես եկավ մարտական գործողությունները միակողմանիորեն դադարեցնելու հայտարարությամբ՝ մարդասիրական նկատառումներով և հաշվի առնելով գործընկեր-երկրների ու միջազգային ինստիտուտների պահանջները։ Երևանն ու Ստեփանակերտն այդ հայտարարությունն անվանեցին ծուղակ. կիրակի օրվա երկրորդ կեսին մարտերը շարունակվել են շփման գծի գրեթե ողջ երկնայնքով, չնայած դրանց ինտենսիվությունը նվազել է։ Մարտական գոծողությունների սանձազերծման մեջ կողմերը մեղադրել են միմյանց։

Զոհերի առավել ճշգրիտ տվյալները հայտնի կդառնան կրակոցների դադարեցումից կամ գոնե մինչապրիլյան մակարդակ կրակոցների ինտենսիվության նվազումից հետո։ Այսօր հայտնի է միայն մեկ բան՝ 1994 թվականի մայիսի 5-ին հրադադարի մասին Բիշքեկյան համաձայնագրի ստորագրման օրից ադրբեջանական զինված ուժերը ձեռնարկել են աննախադեպ ռազմական գործողություն, ընդ որում՝ Վաշինգտոնում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի՝ ամերիկացի ղեկավարների հետ հանդիպումներից հետո։

Ինչ է նախորդել ղարաբաղյան պայթյունին
Հայտնի է, որ Վաշինգտոն՝ միջուկային անվտանգության գագաթնաժողովին ժամանած երկու կովկասյան առաջնորդներն առանձին գանգատվել են մեկը մյուսից։ Ադրբեջանական կողմը գանգատվել է հայկական կողմից, «որը օկուպացրել է հողերն ու չի պատրաստվում դրանք ազատել»։ Հայկական կողմը գանգատվել է ադրբեջանականից՝ շփման գծում սադրանքների և ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումից հրաժարվելու համար։ Վաշինգտոնը խորհուրդ տվեց մոռանալ ուժի կիրառման մասին և մտածել բանակցային սեղան վերադառնալու մասին։

Զուգահեռաբար տեղի ունեցավ ակնարկների փոխանակություն Մոսկվայի ու Անկարայի միջև։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմ է արտահայտվել կառուցողական հարաբերությունների վերականգնմանն ու հրատապ խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ջանքերին։ Պատասխանում ռուսական կողմը նշել էր, որ ինչ-որ շատ հրատապ խնդիրներ, որոնց լուծումը կպահանջի և՛ Մոսկվայի և՛ Անկարայի մասնակցությունը, չկան։

Լեռնային Ղարաբաղում բռնկված իրադարձությունները ցույց են տվել, որ առնվազն մեկ խնդիր, որի վրա կարող են ազդել Ռուսաստանն ու Թուրքիան, այնուամենայնիվ՝ կա։ Եթե հիշենք Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի, գեներալների հայտարարությունները «հայերից ադրբեջանական հողերն ազատագրելու» պատրաստակամության և որ գլխավորն է՝ ցանկության մասին, ապա առաջ է գալիս ենթադրություն Բաքվի և Անկարայի գործողությունների հնարավոր համակարգման մասին։

Դաշնակիցներն ու միջնորդները
Ռուսաստանն առաջինններից մեկն էր, որ նախագահական մակարդակով կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը։ Քիչ ավելի ուշ համանման պահանջներ հնչեցին Վաշինգտոնից, Բրյուսելից, Թեհրանից, ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից։ Էրդողանը ցավակցություն հայտնեց Ալիևին՝ կապված ադրբեջանցի զինվորների մահվան հետ, և հայտարարեց նրա գործողություններին ըմբռնման ու լիարժեք աջակցության մասին։

Հայկական կողմը դրանից հետո կարող էր իր օգտին Ռուսաստանի՝ ՀԱՊԿ-ի գործընկերոջ կողմից համանման հայտարարություն ակնկալել, սակայն նման բան տեղի չունեցավ։ Մոսկվայի նման բնույթի աջակցությունը կնշանակեր Հարավային Կովկասում ռազմական ճամբարների վերջնական ձևավորում՝ թուրք-ադրբեջանական և ռուս-հայկական։ Պատերազմի պայմաններում դա հղի է աղետով։ Բացի այդ, Մոսկվայի շահերից չի բխում տարածաշրջանում այնպիսի կարևոր գործընկերոջ կորուստը, ինչպիսին Ադրբեջանն է, ինչին կհանգեցնի նրա միանշանակ աջակցությունը Հայաստանին հայ-ադրբեջանական հակամարտությունում։

Այդ իսկ պատճառով Մոսկվայում ավելի արդյունավետ են համարել երկու հարավկովկասյան պետությունների ղեկավարության հետ «ոչ բացահայտ» բանակցությունները։

Հայկական ղեկավարությունն առաջին անգամ պաշտոնական մակարդակով դժգոհություն արտահայտեց առ այն, որ կրակի դադարեցման միջազգային հանրության կոչերը պաշտոնապես ուղղված են հավասարապես երկու կողմերին էլ։ Երևանը կարծում է, որ վաղուց հասունացել է անհրաժեշտությունը՝ մատնացույց անելու կոնկրետ մեղավորին հակամարտության էսկալացիայի կոնկրետ դեպքերում։ Ակնհայտորեն նախագահ Սերժ Սարգսյանը կանդրադառնա այդ հարցին վաղը Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Ղարաբաղյան խնդրին նվիրված հանդիպմանը։

Նավթային ճգնաժամը էսկալացիայի գործոններից մեկն է
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վաղ թե ուշ պետք է սրվեր։ Խոսքը ոչ թե վերջին առնվազն 10 տարում փորձագետների կանխատեսումների մասին է, այլ այն մասին, որ հակամարտության հերթական փուլը սկսել էր կանխատեսվել, երբ փլուզվեցին նավթի գները։

Ադրբեջանի ղեկավարությունը «հագեցած ածխաջրածնային տարիներին» բազմիցս հայտարարել է, որ պետության ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ողջ բյուջեն։ Նման հայտարարությունները միաժամանակ պատասխանն էին նաև տեղի հասարակության հարցին, թե ուր են ուղղվում նավթադոլարները։ էներգակիրների գների փլուզումն ադրբեջանական ղեկավարության դիրքորոշումը դարձրել է խոցելի. առանձնապես ոչ մեծ գումարներ բյուջեում, չվերադարձված Ղարաբաղ, այլ միայն «սպառազինության լեռներ»։ Ինչո՞ւ։ Այդ հարցը ավելի ու ավելի շատ էր սկսել հնչել ճնշված ընդդիմությունից, որին հետագա ճնշելուց հրաժարվելու հարցում ադրբեջանական ղեկավարությանը խորհուրդ է տվել Արևմուտքը։

Լեռնային Ղարաբաղում ներկայիս էսկալացիան՝ թեկուզ ոչ լիարժեք, տվել է այդ անհարմար հարցի պատասխանը. Ադրբեջանի ղեկավարը փորձում է ցանկացած գնով լուծել խնդիրը։ Ապրիլի 3-ի ցերեկը նախագահ Իլհամ Ալիևը ԼՂ շփման գծում իրադարձություններն անվանել է Ադրբեջանի մեծ ռազմական հաղթանակ։ Սակայն եթե հասարակությունը չհամոզվի այդ մեկնաբանությունում, ապա ադրբեջանցի առաջնորդի դիրքերը կարող են դադարել լինել անխոցելի։

Նոր բանակցություններ
Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կսկսեն հանդիպումները հակամարտող կողմերի հետ։ Բանակցությունների արդյունավետությունը հարցեր է առաջացնում՝ հաշվի առնլով Բաքվի դիրքորոշումը։ Ներկայիս իրադարձություններից կարճ ժամանակ առաջ նա հատկապես սուր կերպով դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության առնչությամբ՝ մեղադրելով միջնորդներին անարդարյունավետության համար և ըստ էության՝ նշանավորելով ելքը կարգավորման այդ ձևաչափից։

Հայկական կողմը, ունենալով իր հավակնությունները, ԵԱՀԿ ՄԽ միջնորդական գործունեությանը վերաբերվել է և շարունակում է վերաբերվել ավելի հանդուրժողաբար։ Ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ այն դեմ չէ շարունակելու քննարկել վերջին փաստաթուղթը, որը դրված է բանակցությունների սեղանին՝ Մադրիդյան սկզբունքները։

Մադրիդյան սկզբունքներում խոսքը փախստականներին բնակության հարազատ վայրեր վերադարձնելու, Բաքվի իրավասության տակ ադրբեջանական 7 շրջանների փուլային վերադարձման մասին է, որոնք հայկական կողմի բնորոշմամբ՝ Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի են ստեղծում, ինչպես նաև հանրապետության կարգավիճակի մասին հանրաքվեի անցկացման։ Ընդ որում, հայկական կողմը լուրջ դիտողություններ ունի կարգավորման ծրագրի հարցում։ Նա նաև անթույլատրելի է համարում մինչ ԼՂ միջազգային ճանաչումը վերը նշված անվտանգության գոտուց երկու շրջանների վերադարձը. Լաչինը կապում է Ղարաբաղը Հայաստանին, իսկ Քելբաջարը տարածաշրանի ջրային դոնորն է։ Հիշեցնում է նաև այն մասին, որ Ղարաբաղի մի մասը մնացել է «չազատագրված»։ Նրա կարծիքով՝ մշուշոտ է նաև հանրաքվեի կետը։

Այսպիսով՝ Մադրիդյան սկզբունքները այս կամ այն չափով չեն գոհացնում կողմերին։

«Հանուն բանակցությունների բանակցություններին մասնակցելուց» Ալիևի հերթական հրաժարումը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը կձեռնարկի նոր փորձեր՝ փոխելու Մինսկի ձևաչափը։ Օրինակ՝ կփորձի գործընթացում ներգրավել Թուրքիային։ Հայկական կողմի արձագանքը հեշտ է կանխատեսել. Երևանը մեղադրել է Անկարային խնդրի ռազմական լուծման խրախուսման մեջ, և բանակցային գործընթացի նման փոփոխումը նրան չի գոհացնի։ Որպես հակակշիռ՝ հայկական կողմը կարող է դնել Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցությունների վերադարձման հարցը՝ ինչպես դա եղել էր 1990-ականներին։ Հայաստանի խորհրդարանում կարող է դիտարկվել նախաձեռնություն՝ ինքնահռչակ հանրապետության անկախության ճանաչման մասին։

Հակամարտող կողմերի զինված ուժերը

Ադրբեջան. ընդհանուր թվաքանակը՝ 66.950, ռեզերվը՝ 300 հազար մարդ։ Ցամաքային զորքերի սպառազինությունում կան 220 հիմնական տանկ, 600 մարտական մեքենա, 420 հրետանային համակարգ, համազարկային կրակի 60 համակարգ, 100 ականանետ։ Ռազմաօդային ուժերի սպառազինությունում կան 106 ինքնաթիռներ, 40 ուղղաթիռներ, 170 անօդաչու սարքեր, С-300-ի երկու դիվիզիոն, С-200 համակարգերի 2 մարտկոցներ, С-75 «Դվինա» և С-125-երի 100 համալիրներ։ Ռազմածովային ուժերի սպառազինությունում կան 19 մարտական և առափնյա պահպանության նավեր։

Հայաստան. Ընդհանուր թվաքանակը՝ 48.850 մարդ, ռեզերվը՝ 210 հազար։ Ցամաքային զորքերի սպառազինությունում կան 144 տանկ, 288 մարտական մեքենա, 42 հակատանկային համալիր, 12 մարտավարական հրթիռային համալիրներ, համազարկային կրակի 57 ռեակտիվ համակարգեր, 169 հրետանային համակարգեր։ Ռազմաօդային ուժերի սպառազինությունում կան 33 ինքնաթիռ, 33 ուղղաթիռ, 15 անօդաչու սարք։ Հակաօդային պաշտպանության զորքերի սպառազինությունում կան 60 С-300В զենիթա-հրթիռային համակարգեր և «Կռուգ», С-125, С-75, «Օսա», «Ստրելա-10» զենիթա-հրթռիային համալիրներ և «Շիլկա» 23-4 ինքնագնաց զենիթային սարք։

ԼՂՀ. Ընդհանուր թվաքանակը՝ 20 հազար, ռեզերվը՝ 30 հազար։ Ցամաքային ուժերի սպառազինությունում կան 371 տանկ, 324 մարտական մեքենա, 322 հրետանային համակարգ։ Ռազմաօդային ուժերի սպառազինությունում կան 2 ինքնաթիռ, 9 ուղղաթիռ։ Հակաօդային պաշտպանության ուժերի սպառազինությունում կան 17 զենիթա-հրթիռային համալիրներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում