Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Պիտի պատրաստ լինենք հետագա էսկալացիաների. Ռիչարդ Կիրակոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանում է վերջին իրադարձությունները շփման գծում:

– Պարոն Կիրակոսյան, սպասո՞ւմ էիք արդյոք այսպիսի էսկալացիայի, որ եղավ երեկ գիշերը և այսօրվա ընթացքում ղարաբաղյան և ադրբեջանական ուժերի շփման գծում: Որքանո՞վ ենք այսօր մոտ իրական, լայնամասշտաբ պատերազմի:

– Ադրբեջանական ուժերը ապրիլի 2-ին վաղ առավոտյան՝ լուսաբացին, շատ լավ համակարգված հարձակում են իրականացրել շփման գծի երեք ուղղություններով՝ հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան: Հատկանշականն այն է, որ այս հարձակումները շատ լավ համակարգված էին և կոմբինացված: Այլ կերպ ասած՝ այնտեղ եղել է ոչ միայն հետևակ, այլև զրահատեխնիկա, ականանետ, տանկեր, հրետանի, ռազմական օդուժ՝ ներառյալ ուղղաթիռներ: Հատկանշականը այս ագրեսիայի ինտենսիվությունն է, հարձակման ծավալները: Հայկական զինված ուժերը կարողացան հետ մղել հարձակումը և հակագրոհ նախաձեռնել ժամը 9-ին: Կեսօրի դրությամբ իրավիճակը հանդարտվեց, լարվածությունը նվազեց: Երկու կողմերն էլ զգալի կորուստներ ունեն, բայց պիտի նշեմ, որ Ադրբեջանը շատ ավելի մեծ կորուստներ է ունեցել, քան սպասում էր: Հայկական ուժերը խոցել են ադրբեջանական ռազմական ուղղաթիռ, երկու անօդաչու թռչող սարք և վնասազերծել ադրբեջանական երկու տանկ:

Ադրբեջանի այս հարձակումն այնքան էլ մեծ անակնկալ չէր, եթե չհաշվենք հարձակման ծավալները, բայց նրանք շատ ավելի մեծ կորուստներ ունեն, քան կանխատեսել էին: Ադրբեջանցիները «Գրադ» կայանքից հրետակոծել են Մարտունիի գյուղերից մեկը, որի հետևանքով զոհվել է 12 տարեկան տղա, և վիրավորվել են ևս երկու երեխաներ: Սա թերևս այսօրվա ամենաողբերգական դեպքն է և ցույց է տալիս, որ մարդկային կյանքը Ադրբեջանի համար որևէ արժեք չունի:

Կարևոր է նաև հարցի ավելի լայն համատեքստը: Կարծես թե այս հարձակումները համակարգվել և համաձայնեցվել են դիվանագիտական օրացույցի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վաշինգտոնյան այցից հետո:

– Այո, հարձակումները հաջորդեցին Վաշինգտոնի գագաթնաժողովին: Կարծում եք, որ Ալիևը դժգոհ է մնացել ամերիկյան կողմի հետ հանդիպումներից, ա՞յդ պատճառով է գնացել այս քայլին:

– Ոչ, մենք միայն տեսնում ենք այն, որ Ադրբեջանի կողմից հարձակման յուրաքանչյուր դեպք կապված է լինում դիվանագիտական օրացույցի և հանդիպումների հետ: Սրանով ադրբեջանական կողմը ցույց է տալիս իր հուսահատությունը, և որ չի հարգում միջազգային հանրությանը: Սա ավելի շատ ուղերձ էր միջազգային հանրությանը, քան Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին: Եվ սա ցույց է տալիս, որ Ադրբեջանն այսօր ավելի մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

– Կարո՞ղ ենք ասել, որ այս իրադարձությունները նոր մակարդակի բարձրացրեցին լարվածությունը շփման գծում:

– Այո, վտանգը գնալով մեծանում է, քանի որ կիրառվում են ավելի խոշոր զինատեսակներ, ընդլայնվում է մարտական գործողությունների տարածքը` ներառյալ հարձակումները հայկական բնակավայրերի վրա: Ամեն անգամ իրադրությունն էլ ավելի է լրջանում և դառնում էլ ավելի վտանգավոր՝ ավելի մեծ վտանգի տակ դնելով 1994թ. ստորագրված զինադադարի պայմանագիրը:

Մի բան պարզ է. մենք պիտի պատրաստ լինենք հետագա էսկալացիաների, մասնավորապես՝ ապրիլի 24-ին և դրան հաջորդող օրերին: Սրացումներ կլինեն հատկապես ամռանը: Սա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը, այլև Մինսկի խմբի միջնորդներին և միջազգային հանրությանը, ովքեր ավելին պիտի անեն այս փխրուն զինադադարն ամրապնդելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում