ABI Research ընկերության փորձագետների կանխատեսումներով՝ 2021 թվականին կենսաչափության համաշխարհային շուկան կհասնի ավելի քան 30 մլրդ դոլարի, իսկ սքաներով սմարթֆոնների թիվը՝ 2 միլիարդ միավորի։ Այս մասին հայտնում է hyser.com.ua-ն։
Կենսաչափական տեխնոլոգիաների զարգացումը կխթանի սպառողական էլեկտրոնիկայի շուկայի աճը, մասնավորապես՝ սմարթֆոնների։ Արդեն այսօր արտադրողները դրանցում ներկառուցում են մատնահետքերը սքանավորող սենսորներ։
Ընկերությունները, որոնք հետաքրքրված են կենսաչափական տեխնոլոգիաներով, շուկայում ագրեսիվ քաղաքականություն են վարում։ Մասնագետները նշում են, որ սպառողներն առավելապես վստահում են կենսաչափական նույնականացմանը՝ անվտանգության ու հարմարավետության առումով։
Ներկայում կենսաչափության շուկայում առաջատար են Հյուսիսային Ամերիկան և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։