Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Ճայթրուկը պահել էի ձեռքիս վրա՝ զգեստի տակ». խաղադաշտ մտած երկրպագուն մանրամասներ է պատմում

Հայաստան – Բելառուս ընկերական խաղի 73-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ երկրպագու՝ ճայրուկը ձռքին. ՖԱՖ-ի անդամ Հայկ Բաբայանն էր: 1in.am Sport-ի հետ զրույցում Հայկը մանրամասներ է պատմել:

Ե՞րբ էիր ծրագրել, որ դուրս ես գալու խաղադաշտ:

Ծրագրել էի խաղադաշտ մտնել գրեթե 1 ամիս առաջ՝ մարտի 2-ին:

Ինչպե՞ս հաջողվեց ճայթրուկը մտցնել խաղադաշտ: Մուտքի մոտ հսկողությունն ուժեղ էր:

Մարզադաշտ մտնելիս այն ինձ վրա էր, իսկ խաղադաշտ դուրս գալուց առաջ պահել էի ձեռքիս վրա՝ զգեստի տակ: Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ես էլ չհասկացա՝ ինչպես: Երբ դուրս եկա խոտածածկի վրա, հագուստի տակից հանեցի ճայթրուկը, քաշեցի թելն ու վառեցի այն:

Ինչպե՞ս հաջողվեց ճեղքել անվտանգության աշխատակիցների պատը, որոնք հսկողություն էին իրականացնում:

Նկատեցի, որ բոլոր կողմերում հսկողությունը հագեցած է, և հասկացա, որ պետք է գործել արագության վրա: Տրիբունայում փոխեցի տեղս, մոտեցա ճաղավանդակին, որի վրայից անցնելուց հետո մոտ 1 մետր բարձությամբ պատից ցատկեցի դեպի խաղադաշտ: Անվտանգության աշխատակիցներն անմիջապես արձագանքեցին ու սկսեցին վազել դեպի ինձ, սակայն նրանց միջև առկա ճեղքով արդեն անցել էի մոտենում էի խոտածածկին:

Ի՞նչ կասեք ժեստի հետ կապված և ում էր այն ուղղված:

Այն ամենն, ինչ կատարվեց խաղադաշտում և բոլորը տեսան, ուղղված էր Ռուբեն Հայրապետյանին ու ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմին, հայկական ֆուտբոլի նկատմամբ նրանց անպատասխանատու վերաբերմունքին, ինչպես նաև ՖԱՖ-ի նկատմամբ ճնշումներին:

Ի՞նչ տեղի ունեցավ, երբ դուրս բերեցին խաղադաշտից:

Թևերս ոլորած տարան բաժանմունք, որից հետո փորձում էին հարցաքննել: Հարցրին՝ ուղղվա՞ծ էր արդյոք Հայրապետյանի դեմ, գլխի շարժումով դրական պատասխան տվեցի: Մյուս հարցերին ընդհանրապես չեմ պատասխանել: Հրաժարվեցի նաև գրել զեկույցը, անգամ հրաժարվեցի գրել, որ հրաժարվում եմ գրել զեկույց: Ստորագրեցի ներկայացված զեկույցը, որից հետո ազատ արձակվեցի: Դիմավորեցին ՖԱՖ-ականներն ու էլի մի խումբ երկրպագուներ:

Հետագայում ի՞նչ ակցիաներ եք ծրագրում:

Ժամանակը ցույց կտա, սակայն իմ համոզմունքներից ու պահանջներից չեմ հրաժարվում:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում