Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Հայաստանն ավելի մոտ է ՆԱՏՕ-ին իդեալների և արժեքների առումով, քան Վրաստանը կամ Ադրբեջանը. Ռիչարդ Կիրակոսյան

Հյուսիսատլանտյան դաշինքն անվտանգության այլընտրանք չէ Հայաստանի Հանրապետության համար, թեև խորացնելով համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ մեր երկիրն այսօր ավելի մեծ ներդրում է կատարում տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործում: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն այսպես է մեկնաբանում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս մակարդակը: Փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում կարծիք հայտնեց, որ այդուհանդերձ Հայաստանը կարողացել է հասնել հավասարակշռության ավելի մեծ աստիճանի ռազմական անվտանգության ոլորտում ՝ շնորհիվ Արևմուտքի առանցքային պետությունների հետ արդյունավետ հարաբերությունների: «Ընտրությունը պետք է լինի կա՛մ մեկի, կա՛մ մյուսի օգտին: Ես կասեի՝ ՆԱՏՕ-ն անվտանգության լրացուցիչ դաշինք է Հայաստանի Հանրապետության համար՝ ի հավելումն Ռուսաստանի Դաշնության»,- նշեց Կիրակոսյանը:

Քաղաքագետն այս համատեքստում անդրադարձավ նաև տարածաշրջանային իրադարձություններին՝ Սիրիայի հիմնախնդրին, ներքին գործընթացներին Ադրբեջանում և Թուրքիայում, ինչպես նաև Հայաստանի նախագահի սպասվող այցին Վաշինգտոն: Հարցին, թե կլինի՞ արդյոք հանդիպում Վաշինգտոնում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև, Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանում է. «Ամեն ինչ կախված է նրանից, թե ի՞նչ տրամադրություն կունենա Ալիևը»:

-Պարոն Կիրակոսյան, Ձեր կողմից կազմակերպված վերջին քննարկման ժամանակ ասում էիք, որ Հայաստանում թերևս մեկ պետական հաստատություն կա՝ պաշտպանության նախարարությունը, որը հավասարակշռված քաղաքականություն է վարում Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Այս տեսանկյունից՝ ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հարաբերությունները և համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Ի՞նչ անհրաժեշտություն կա խորացնելու հարաբերություններն այդ կազմակերպության հետ, եթե Հայաստանն արդեն իսկ ՀԱՊԿ անդամ է և անվտանգության ռուսական համակարգի բաղկացուցիչ մասն է կազմում:

-Այս հարցը կարևոր է նաև այն պատճառով, որ Հայաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ: Երկրորդը՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամներից միակ պետությունն է տարածաշրջանում: Եվ երրորդը՝ տարածաշրջանում ռուսական միակ ռազմաբազան տեղակայված է հենց Հայաստանում: Այս գործոնների շնորհիվ Հայաստանն ավելի շատ հավասարակշռություն և հնարավորություններ է ստանում հայ-ռուսական հարաբերությունների շրջանակից դուրս: Այս համատեքստում պետք է նշել, որ Հայաստանը հենց ռազմական անվտանգության ոլորտում կարողացավ հասնել հավասարակշռության ավելի մեծ աստիճանի այն իմաստով, որ Հայաստանը շատ արդյունավետ երկկողմ հարաբերություններ ունի Արևմուտքի առանցքային պետությունների հետ, հայկական բանակի սպաները կրթություն են ստանում ոչ միայն Ռուսաստանի, այլև Ամերիկայի, Եվրոպայի, Հունաստանի և Չինաստանի ռազմական ակադեմիաներում: Հայաստանը համագործակցում է ռազմական ոլորտում նաև մի շարք արևմտյան երկրների հետ՝ ներառյալ, օրինակ` Գերմանիան, որտեղ հայ խաղաղապահները ծառայում են ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունների շրջանակներում:

Ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, այսօր դա Հայաստանի շահերից չի բխում: Սակայն, Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության խորացումը նշանակում է, որ Հայաստանն այժմ ավելի մեծ ներդրում է ունենում տարածաշրջանային և նույնիսկ միջազգային անվտանգության և պարզապես անվտանգության սպառող երկիր չէ:

Հայաստանը գրավել է չեզոք դիրքեր՝ կառուցելով և ամրապնդելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց միաժամանակ չդառնալով Պուտինի քաղաքականության գերին Ղրիմում, Սիրիայում: Այս իմաստով Հայաստանի հավասարակշռման քաղաքականության մակարդակն ավելի բարձր է:

-Իսկ ՆԱՏՕ-ն կարո՞ղ է ինչ-որ իմաստով դիտարկվել որպես անվտանգության այլընտրանքային համակարգ Հայաստանի համար:

Ո՛չ, քանի որ ընտրությունը պետք է լինի կա՛մ մեկի, կա՛մ մյուսի օգտին: Ես կասեի՝ ՆԱՏՕ-ն անվտանգության լրացուցիչ դաշինք է Հայաստանի Հանրապետության համար՝ ի հավելումն Ռուսաստանի Դաշնության: Անկախ այն հանգամանքից՝ մեզ դուր է գալիս, թե ոչ, Ռուսաստանը և հայ-ռուսական հարաբերությունները շատ կարևոր նշանակություն ունեն: Ես քննադատում եմ այդ հարաբերությունների ոչ հավասար և անհամաչափ լինելը և Ռուսաստանի գոռոզամիտ վերաբերմունքը: Հայաստանի ռազմավարական նշանակությունը Մոսկվայի համար շատ ավելի մեծ է, քան շատերը կարծում են Հայաստանում, իսկ Ռուսաստանի նշանակությունը Հայաստանի համար այնքան մեծ չէ, որքան ոմանք ներկայացնում են: Այս համատեքստում Հայաստանը փորձում է վերլուծել տարածաշրջանային զարգացումներն ու միտումները և սկսում գիտակցել, թե որքան վտանգավոր է մեկ ուղղությամբ քաղաքականություն վարելը:

-Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Հայաստանը ձգտում է հավասարակշռել իր քաղաքականությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև, և ՆԱՏՕ-ն շատ կարևոր դեր է խաղում այդ հարցում:

-Այո, իհարկե: ՆԱՏՕ-ն կարևոր է ոչ միայն որպես անվտանգային կազմակերպություն: ՆԱՏՕ-ն նաև աջակցում է ժողովրդավարացման գործընթացներին, ժողովրդավարական բարեփոխումներին անվտանգության ոլորտում, ինչի կարիքն ունի Հայաստանը: ՆԱՏՕ-ն ունի նաև քաղաքակրթական նշանակություն՝ իդեալների և արժեքների առումով: Եվ այս տեսանկյունից՝ Հայաստանը շատ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան Վրաստանը կամ Ադրբեջանը: Սա ունի երկու պատճառ: Հայաստանը միակ երկիրն է այս տարածաշրջանում, որը վերահսկում է իր ողջ տարածքը: Հայաստանի տարածքի որևէ հատված բռնազավթված չէ՝ ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, Հայաստանը չունի տարածքային կորուստներ: Երկրորդ գործոնը, որն ավելի է մոտեցնում Հայաստանը ՆԱՏՕ-ին, ավելի կարևոր է. Հայաստանը ռազմական վտանգ չի ներկայացնում իր հարևան երկրներից որևէ մեկին, ընդ որում, Հայաստանը ամենահզոր ռազմական ուժն է Հարավային Կովկասում:

-Երևի պետք է նաև հասկանալ, թե ի՞նչ կարևորություն ունի Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի համար:

– Ընդհանուր առմամբ՝ այն, ինչ տեսնում ենք, շատ վտանգավոր է: Այս տարածաշրջանը վերածվում է մրցասպարեզի Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման և մրցակցության համար: Բացի այդ, տարածաշրջան է վերադառնում Իրանը: Իրանի վերադարձը տարածաշրջան՝ որպես խաղացող, նաև ենթադրում է մրցակցություն Հարավային Կովկասում Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Ուշագրավ է, որ Թուրքիան միայն վերջերս է սկսել վերարժևորել իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այսօր Թուրքիան ունի Արևմուտքի կարիքը՝ ինչպես երբեք, իսկ Արևմուտքն ունի Թուրքիայի կարիքը՝ հաշվի առնելով սիրիական հակամարտությունը:

Եթե նայենք ավելի լայն պատկերին՝ Հայաստանը կորցրել է որոշ հնարավորություններ տարածաշրջանային զարգացումներից, բայց իրավիճակն այժմ փոխվել է: Հայաստանն այսօր ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունի, քան նախկինում: Դա ցույց տվեցին վերջին այցելությունները Երևան, լինի դա Մոգերինին, Շվեդիայի արտաքին գործերի նախարարը կամ Եվրամիության պատվիրակությունը, որն անցյալ շաբաթ Երևանում էր: Հայաստանը վերանորոգում և վերակառուցում է իր հարաբերությունները Եվրամիության հետ:

-Սիրիայից ռուսական զորքերի մասնակի դուրսբերումը, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կազդի տարածաշրջանում ընդհանուր իրադրության վրա:

Լայն իմաստով՝ ուղղակի կապ կա թե՛ Սիրիայիում ռազմական գործողությունների, թե՛ ռուսական զորքերի դուրսբերման հետ: Ռուսաստանը կրկին կենտրոնացնում է իր ուշադրությունը Ուկրաինայի և պատերազմի վրա Արևելյան Ուկրանայում: Բայց ավելի կարևոր է ոչ թե Ռուսաստանը, այլ ներքին անկայունությունը Ադրբեջանում: Սա, ինչպես նաև վտանգավոր զարգացումները Թուրքիայում լուրջ մտահոգության առիթ են մեզ համար: Թուրքիայի ավտորիտար ղեկավարը գնալով ավելի բռնատիրական մեթոդներ է կիրառում՝ վերջերս փակելով ևս մի անկախ օրաթերթ և պատերազմ վարելով իր քաղաքացիների՝ քուրդ բնակչության դեմ:

-Ամեն դեպքում մի փոքր անհասկանալի է Պուտինի անակնկալ հայտարարությունը զորքերը հանելու մասին:

-Նախ, պետք է հասկանանք, թե ինչի հասավ նա Սիրիայում: Ռուսաստանը վերադարձավ Միջին Արևելք՝ որպես ռազմավարական խաղացող: Ինչ վերաբերում է կոնկրետ ռազմական գործողություններին Սիրիայում, սա Պուտինի ամենահաջողված փորձն էր ցույց տալու իր ուժը հետխորհրդային տարածքից դուրս: 

-Վերադառնանք ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին: Ինչպե՞ս կգնահատեք Բրյուսելում կայացած վերջին հանդիպման արդյունքները:

-Սա շատ հետաքրքիր է: Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները վերջերս Բրյուսելում էին, որտեղ 28+1 ձևաչափով հանդիպեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և ՆԱՏՕ-ի 28 անդամ պետությունների դեսպանների հետ: Մենք կոնկրետ չգիտենք, թե ինչ համաձայնություններ են ձեռք բերել կողմերը, բայց այդ հանդիպումից հետո Հայաստանի նախագահը հանդիպեց Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ՝ որպես հավասարակշռության քաղաքանության դրսևորում: Շուտով սպասվում է մեկ այլ կարևոր իրադարձություն. նախագահ Սարգսյանը մարտի վերջին կլինի Վաշինգտոնում՝ մասնակցելու նախագահ Օբամայի կազմակերպված Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Բոլոր այս երեք հանդիպումներն էլ կարևոր են և ապացուցում են, որ Հայաստանի ռազմավարական նշանակությունը, ինչպես նշեցի, ավելի մեծ է, քան նախկինում:

-Կարծում եք՝ Վաշինգտոնում կլինի՞ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև՝ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ:

-Ես հույս ունեմ, որ այդ հանդիպումը կկայանա, որովհետև երկխոսությունը ինքնին շատ կարևոր է: Բայց ես կարծում եմ, որ հարցն ավելի շատ այն է, թե ի՞նչ է ուզում անել կամ ինչի՞ն է համաձայն ադրբեջանական կողմը, որովհետև հայկական կողմը միշտ պատրաստ է եղել հանդիպել Ադրբեջանի ղեկավարության հետ: Այնպես որ, ամեն ինչ կախված է նրանից, թե ի՞նչ տրամադրություն կունենա Ալիևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում