Ավստրալացի կանայք սկսել են մերկ լուսանկարվել Մելբուռնում Քիմ Քարդաշյանի մերկ սելֆիի պատկերով բազմահարկ գրաֆիտիի մոտ: Այս մասին հայտնում է Mashable-ը:
Առաջին լուսանկարներն արել է Էլիզաբեթ Շելլին՝ նախքան վանդալների՝ պատկերը փչացնելը: Դրանից հետո կինը վերադարձել է ընկերուհիների հետ՝ աջակցելու կանացի սեքսուալության իրավունքին:
Ֆլեշմոբի վայր է դարձել նաև մեկ այլ ավստրալական գրաֆիտի Սիդնեյում, որը պատկերում է Քիմի ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին՝ ինքն իրեն համբուրելիս: Մարդիկ զանգվածաբար համբուրվում են նկարիչ Սքոթի Մարշի աշխատանքի մոտ: