Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Պատեր և կամուրջներ

Այս տարվա փետրվարի 19-ին, Մեքսիկա կատարած այցի ընթացքում, Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը, անդրադառնալով «Հանրապետական» կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի հավակնորդ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, ըստ որի՝ պետք է պատ կառուցել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին անօրինական ներգաղթյալների հոսքը կասեցնելու համար, ընդգծել է. «Նա, ով մտածում է պատեր բարձրացնելու մասին, որտեղ էլ դրանք լինեն, այլ ոչ թե կամուրջներ կառուցելու մասին, քրիստոնյա չէ»:

Հռոմի Պապի այս հայտարարությունից չորս ամիս առաջ՝ 2015թ. նոյեմբերի 13-ին, Փարիզում 140 մարդ էր զոհվել ծայրահեղական իսլամիստների ահաբեկչության հետևանքով: Հռոմի Պապի ելույթից մի քանի շաբաթ անց Մոսկվայում մահմեդական դայակը իր խնամակալությանը հանձնված 5-ամյա երեխային գլխատել էր՝ մանկան գլուխը թափահարելով փողոցում և «Ալլահ աքբար» գոչելով: «Ալլահ աքբար»-ը դարձել է քրիստոնյա աշխարհը սարսափի մեջ պահող աղաղակ:

Աշխարհում քրիստոնյաներին, քրիստոնեությանը, քրիստոնեական արժեքներին անգութ պատերազմ է հայտարարված: Այսօր՝ Իսլամական Պետության, երեկ՝ Ալ-Քաիդայի կողմից: Թեպետ այդ պատերազմը նոր չէ հայտարարված: 2015թ. ապրիլին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինն ի լուր աշխարհի հայտարարեց, որ 1915թ. Ցեղասպանության ենթարկվեց աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած հայ ժողովուրդը:

Եվ ինչպես 20-րդ դարի սկզբին, այնպես էլ այսօր՝ 100 տարի անց, 21-րդ դարի սկզբին, քրիստոնեությունը՝ համաշխարհային երեք կրոններից առաջինը, անպաշտպան է: Համաշխարհաին ջիհադը՝ իսլամի «սրբազան պատերազմը» այլադավանների դեմ, ահաբեկչության և սարսափի մեջ է պահում ողջ քրիստոնյա աշխարհը:

Քրիստոնեական արժեքները համամարդկային արժեքներ են, դրանք դրված են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ժողովրդավարության հիմքում, որոնց պաշտպանության համար միջազգային և եվրոպական կառույցները հիմնարար փաստաթղթեր և հռչակագրեր են ընդունել: Պատերազմ հայտարարել քրիստոնյաներին, նշանակում է պատրեազմ հայտարարել նաև այդ արժեքներին:

Քրիստոնեական ուսմունքը ծնունդ առավ և ձևավորվեց սիրո ու եղբայրության պատգամների հիման վրա: Քրիստոնյաների առաջին զանգվածային սպանությունները Գալիայում պատճառ դարձան նաև նրանց միավորմանը, և կործանվող հռոմական կայսրությանը զուգահեռ քրիստոնեությունը սկսեց տարածվել և ընդարձակվել: Իր ծագման և ձևավորման ժամանակներից ի վեր քրիստոնեությունը երկար և բարդ ճանապարհ է անցել՝ քրիստոնեական եկեղեցիների երկփեղկմամբ, պառակտմամբ, «սրբազան ինկվիզիցիայով», քրիստոնեական համայնքների և եկեղեցիների միջև դավանաբանական տարաձայնություններով: Քրիստոնեական ուսմունքի Սուրբ Գիրքը՝ «Աստվածաշունչը», եղել և մնում է համաշխարհային գրական ժառանգության հավերժափայլ ադամանդը, որը ծնունդ է տվել համաշխարհային արվեստի այլ գլուխգործոցների:

Այսօր քրիստոնեության երեք հիմնական ուղղությունները՝ կաթոլիկությունը, ուղղափառությունը և բողոքականությունը, համաշխարհային կրոնական քաղաքակրթության, արժեքների և հոսանքների մեջ անուրանալի և ազդեցիկ դերակատարում ունեն:

Սակայն պատմական երկար ու մեծ ճանապարհ անցած, մարդկության քաղաքակրթության մեջ առաջադիմության ուղին և արժեքներն ամրապնդող քրիստոնեությունն այժմ անպաշտպանն է: Անպաշտպան է կրոնական մոլեռանդության, պատերազմների և մարդկության այլ հանցագործությունների առջև:

Ըստ Britannica Book օf the Year 2014-ի՝ աշխարհում քրիստոնյաները կազմում են երկրագնդի բնակչության 33.9 տոկոսը կամ 2.411.610.000 մարդ, իսլամ դավանողները՝ 22.7, բուդդիսատները՝ 7.1 տոկոսը, հինդուսները՝ 13.9 տոկոսը: Աշխարհի բնակչության 11 տոկոսը աթեիստներն են կամ որևէ կրոն չդավանողները, մնացյալ տոկոսները բաժինն են ընկնում են նոր կրոնական ուղղությունների հետևորդներին: Եվ ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր կրոնը շարունակում է մնալ մարդկության համակարգի կառուցիկ հիմքերից մեկը: Եվ այդ հիմքերի հիմքը՝ քրիստոնյա աշխարհը, մոտ 2.5 մլրդ մարդ, անպաշտպան է:

Որքան էլ քրիստոնյա աշխարհը փորձի խաղաղ համակեցության, երկխոսության կոչ անել ծայրահեղ իսլամին, ակնբախ է՝ կրոնական ծայրահեղականներն ընդառաջ չեն գնում այդ կոչերին: Եվ քրիստոնյաները շարունակում եմ Քրիստոսի պես Գողգողթա բարձրանալ: Քրիստոնյա աշխարհի քաղաքական ղեկավարները շարունակում են Պիղատոսի պես ձեռքերը լվանալ: Քրիստոնեական եկեղեցիների մի շարք սպասավորների աստվածամերժ բարքերն ու կենսակերպը, իհարկե, թուլացնում են կապը քրիստոնյա եկեղեցու և հավատացյալների միջև, երբեմն՝ սասանում նաև մարդկանց հավատը, սակայն նմանօրինակ եկեղեցականները չեն կարող պատճառ դառնալ, որ մարդկությունը անտեսի քրիստոնեական արժեքները և երես թեքի դրանցից: Միաժամանակ, այսօր քրիստոնեական կրոնապետերը չեն կարողանում պաշտպանել իրենց հավատացյալներին:

Հավատացյալ մարդկությունն այժմ երկու ճանապարհ ունի՝ գնալ խաղաղ համակեցության այլադավանների հետ, հարգանքով վերաբերելով այլադավաններին, ովքեր էլ դրանք լինեն, նրանց կրոնական հավատալիքներին և զգացմունքներին, կամ էլ քրիստոնյա աշխարհը պետք է միավորվի՝ կանխելու քրիստոնյաների հանդեպ չդադարող համաշխարհային ջիհադը: Կրոնների միջև երկխոսության և խաղաղ համակեցության ճանապարհը մարդկության հասունության վկայությունը կարող է լինել, հակառակը՝ մարդկության մեծ հետդարձի ամոթալի վկայությունը:

Աստծո որդու՝ Հիսուս Քրիստոսի, հրաշափառ Հարության մոտալուտ տոնը առիթ է, որ քրիստոնյա աշխարհը սկիզբ դնի իր հավատացյալների մեծ համախմբմանը: Քրիստոնեությունը մարդու ազատության, սիրո և եղբայրության, առաջադիմության ուսմունքն է, այլ կրոնների հանդեպ հարգանք քարոզող կրոն: Սակայն քրիստոնեական աշխարհի յուրաքանչյուր տոն կամ ծիսակարգ կարող է վերածվել քրիստոնյաների համար նոր սարսափի, եթե քրիստոնյա աշխարհը չկարողանա համախմբել ու պաշտպանել ինքն իրեն:

Աստծո որդին խաչվեց և հարություն առավ, որ մարդկությունը զատվի մեղքերից: Քրիստոսի չարչարանքները մարդկության փրկության համար էին: Սակայն այսօր ժամանակն է, որ մարդկության քրիստոնյա հատվածը ոչ թե Գողգոթա բարձրանա, այլ կանգնեցնի աշխարհը կրոնախևության արյան մեջ խեղդել փորձողներին կամ դարձի բերի նրանց:

Մարդկությունը երկու ճանապարհ ունի՝ կա՛մ պատեր բարձրանցել, կա՛մ կամուրջներ կառուցել: Նայած, թե ի՞նչ է ընտրում այլադավանների աշխարհը: «Սրբազան պատերազմը»՝ լինի քրիստոնեական ինկվիզիցիայի, թե իսլամական ջիհադի կոչերով, դատապարտելի է: Առավել ևս՝ թվային այս մեծ դարաշրջանում: Աշխարհի հավատացյալների և կրոնական առաջնորդների համար երկխոսության կամ կրոնների միջև կամուրջներ կառուցելու ճանապարհը 21-րդ դարին հարիր ճանապարհ է, որով հարկ է, որ նրանք ընթանան միմյանց ընդառաջ: Մարդկությունը կանգնած է իր զարգացման մեջ այս կարևոր ճամփաբաժանի առջև՝ կամ պետք է պատեր բարձրացնել, կամ կամուրջներ կառուցել դեպի տարբեր կրոններ: Որքան էլ քրիստոնյա աշխարհը փորձի կամուրջներ կառուցել, այդ կամուրջները պայթեցման մշտական վտանգին դեհանդիման են կանգնած:

Քրիստոնյաներն իրենք իրենց պաշտպանելու ոչ միայն իրավունք ունեն, այլ պարտականություն: Հենց սա է, որ պետք է ընդունեն թե՛ քրիստոնյա աշխարհի քաղաքական առաջնորդները, թե՛ համաշխարհային երեք հիմնական կրոնների՝ քրիստոնեության, իսլամի և բուդդայականության առաջնորդները:

Կա՛մ պատեր, կա՛մ կամուրջներ: Քրիստոսի խաչելությունը փակել է մարդկության քրիստոնյա հատվածի՝ հերթական անգամ սխալվելու ճանապարհը:

Հեղինակը Մամուլի ազգային ակումբի նախագահն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում