Ամերիկացի գիտնականները խորհուրդ են տալիս լռության մեջ ուտել՝ զգալիորեն նվազեցնելու համար օգտագործվող սննդի քանակը: Երաժշտությունը, հեռուստացույցը կամ ռադիոն խլացնում են սնունդը կուլ տալիս օրգանիզմի առաջացրած ձայները, ինչի պատճառով մարդը չափից շատ է ուտում: Հետազոտությունը հրապարակվել է Food Quality and Preference ամսագրում:
Հետազոտությունների մասնակիցներին առաջարկվել է մի քիչ ուտել՝ միաժամանակ վայելելով սիրելի երաժշտությունը: Գիտնականները մասնակիցների մի խմբին խնդրել են երաժշտության ձայնն ավելի ցածր միացնել, մյուսին՝ ավելի բարձր: Պարզվել է, որ ձայնի բարձրության և կերած սննդի քանակի միջև ուղիղ կախվածություն կա՝ որքան բարձր է եղել ձայնը, այնքան շատ են կերել մասնակիցները: