Չեխիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ լրագրողներին Բաքվում ասել է Չեխիայի Պատգամավորների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահ Յան Համաչեկը։
«Մենք հարգանքով ենք վերաբերվում հակամարտության հետ կապված բոլոր բանաձևերին, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից։ Չեխիան պատրաստ է մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»,- ասել է Համաչեկը՝ փոխանցում է Trend գործակալությունը։
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում։