ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում չինական ներդրումների ծավալը հասել է ռեկորդային մակարդակի և կազմում է համապատասխանաբար 15 և 23 մլրդ դոլար։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով Baker & McKenzie իրավաբանական ընկերության և Rhodium Group խորհրդատվական խմբի զեկույցին։
Չնայած Չինաստանում տնտեսական անկմանը՝ ներդրման ցուցանիշները 28 տոկոսի աճ են գրանցել Եվրոպայում, 17 տոկոսի աճ՝ ԱՄՆ-ում։
Եվրոպայի երկրների շարքում առավել մեծ ծավալով ներդրումներ է գրանցել Իտալիան՝ գերազանցապես շնորհիվ Pirelli և ChemChina ընկերությունների միջև 7.9 մլրդ դոլարի գործարքի։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է՝ 3.6 մլրդ դոլար ներդրումներով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի արժութային պահուստները հասել են հնգամյա նվազագույն ցուցանիշի։