Նավթի համաշխարհային գները «կանաչ» գոտում են՝ ներդրողների լավատեսության ֆոնին՝ կապված ԱՄՆ-ում «սև ոսկու» արդյունահանման կրճատման հետ, ինչի մասին վկայում է երկրի էներգետիկայի նախարարության վիճակագրությունը։ Այս մասին փոխանցում է RIANovosti-ն։
Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.57 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 37.28 դոլարի։ WTI թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.69 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 34.81 դոլարի։
Վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը կրճատվել է 6-րդ շաբաթն անընդմեջ՝ օրական 0.27 տոկոսով կամ 25 հազար բարելով՝ հասնելով օրական 9.077 մլն բարելի, ինչը նվազագույն ցուցանիշ է 2014 թվականի նյոեմբերից։