Friday, 19 04 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին

Հայաստանն ունի ռազմավարական առավելություն և պիտի ավելի բարձր գնահատվի Արևմուտքի կողմից. Ռիչարդ Կիրակոսյան

«Հայաստանն ունի ռազմավարական մի առավալություն, որ չունի որևէ այլ երկիր տարածաշրջանում. Հայաստանը շատ ավելի կայուն է և տարածաշրջանի միակ պետությունն է, որը վտանգ չի ներկայացնում իր հարևաններին, և պիտի ավելի բարձր գնահատվի Արևմուտքի կողմից»:

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

– Պարոն Կիրակոսյան, հաշվի առնելով Իրան-Արևմուտք հարաբերությունների բարելավումը՝ Եվրամիությունը կարո՞ղ դիտարկել Հայաստանը որպես տարանցիկ երկիր կամ կամուրջ իրականական և եվրոպական շուկաների միջև:

– Այդ հարցն ավելի շատ վերաբերում է Հայաստանին, քան թե Եվրամիությանը կամ Արևմուտքին: Որքանո՞վ Հայաստանը կարող է օգտագործել այս հնարավորությունը՝ դառնալու պլատֆորմ կամ կամուրջ Իրանին ներգրավելու համար: Դժբախտաբար, այս հարցը կրկին վերաբերում է Մոսկվային. որքանո՞վ Ռուսաստանը թույլ կտա Հայաստանին օգտվել այս հնարավորությունից: Առայժմ վաղ է ասել: Հաշվի առնելով Հայաստանի կառավարության կողմից նախապատրաստությունների բացակայությունը՝ վտանգ կա, որ կարող ենք կորցնել այդ հնարավորությունը, քանի դեռ շուտափույթ չի ձևակերպվել համապատասխան ռազմավարություն:

– Իսկ ինչպե՞ս են Եվրոպայում վերաբերում ռուս-թուրքական դիմակայությանը, դա ի՞նչ վտանգներ է ներկայացնում իրենց համար:

– Իմ կարծիքով՝ սա ավելի շատ դրական զարգացում է: Ռուս-թուրքական դիմակայության սկզբնական կարճաժամկետ վտանգը Հայաստանի համար արդեն անցել է: Վտանգն այն էր, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում դարձնում է Հայաստանը թիրախ: Այժմ, սակայն, տեսնում ենք, որ Թուրքիան փորձում է լիցքաթափել Ռուսաստանի հետ լարվածությունը և փրկել իր դեմքը: Բացի այդ, Թուրքիան հիմա ավելի մեծ կարևորություն է տալիս ՆԱՏՕ-ին, Արևմուտքին և Եվրամիությանը, քան նախկինում: Այս տեսանկյունից՝ Հայաստանը շատ ավելի կայուն է և ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունի, քան նույնիսկ Վրաստանը կամ Ադրբեջանը: Եվ այս համատեքստում Հայաստանի արժեքը Ռուսաստանի և Արևմուտքի համար շատ ավելի բարձր է, քան մենք գիտակցում ենք:

– Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումը մնալու է գերակայություն Եվրամիության համար: Սա նշանակում է, որ Եվրամիությունն այսուհետ ավելի ակտիվ է լինելու կարգավորման գործընթացում, թե՞ սա պարզապես հայտարարություն էր հայտարարության համար:

– Հավանաբար երկուսն էլ: Մի կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբում շատ անելիքներ կան, և Եվրամիությունն էլ բավական տարածություն ունի անելու ավելին` Ադրբեջանի ագրեսիան զսպելու և խաղաղությանը նպաստելու առումով: Դիվանագիտական առումով սա, իհարկե, Մինսկի խմբի ձեռքերում է, բայց շատ բան դուրս է ուղիղ երկխոսությունից, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, և Եվրամիությունը կարող է օգնել լրացնելու այս վակուումը: Պետք է նաև ասել, որ չկա բավարար քաղաքական կամք գործընթացն առաջ տանելու համար: Ռազմատենչ ձայները Ադրբեջանում, որոնք դուրս են մղել չափավորներին, չունեն որևէ ձգտում հասնելու առաջընթացի Լեռնային Ղարաբաղի հարցում: Ցավոք, մոտ ժամանակներում չենք կարող ակնկալել բեկում բանակցային գործընթացում:

– Ավելի լայն իմաստով՝ ո՞րն էր Ֆեդերիկա Մոգերինիի այցի գլխավոր նպատակը: Տպավորություն կա, որ շատ առումներով սա վերաբերում էր Իրանին՝ հաշվի առնելով Եվրամիության և Ադրբեջանի էներգետիկ հարաբերությունները, «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործմամբ շահագրգիռ երկրների ներկայացուցիչների նիստը Բաքվում՝ տիկին Մոգերինիի մասնակցությամբ:

– Այսօր 1990-ականները չեն: 90-ականներին էներգետիկան թելադրում էր աշխարհաքաղաքականությանը: Այսօր իրավիճակը բոլորովին այլ է: Ադրբեջանը սպառում է նավթի պաշարները, փոխվում է էներգակիրների նշանակությունը, բացի այդ, ներքին անկայունություն կա Ադրբեջանում: Ադրբեջանի տնտեսական ճգնաժամը փոխում է դինամիկան:

Միևնույն ժամանակ, Իրանը վերադառնում է տարածաշրջան և կդառնա մրցակից թե՛ Ռուսաստանին և թե՛ Թուրքիային: Այս տեսանկյունից Հայաստանն ունի ռազմավարական մեկ առավելություն, որ չունի ոչ ոք՝ կայունության ավելի բարձր աստիճան: Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը վտանգ չի ներկայացնում իր հարևաններին: Նույնիսկ Վրաստանը չի վերահսկում իր ողջ տարածքը: Հայաստանը հարձակողական սպառնալիք չի ներկայացնում և պիտի ավելի բարձր գնահատվի Արևմուտքի կողմից:

– Ուզում եք ասել, որ Ադրբեջանի կարևորությունն այդքան բարձր չէ՞ Եվրամիության համար՝ չնայած իր էներգետիկ նշանակությանը:

– Հարցն այն չէ, թե Ադրբեջանը որքանով կարևոր է: Հարցն այն է, թե հնարավո՞ր է արդյոք գործ ունենալ Ադրբեջանի կառավարության հետ, որն այժմ շատ անհուսալի և անկանխատեսելի է դարձել: Ադրբեջանը պարզապես հետաքրքրված չէ Եվրոպական միությամբ, իսկ Հայաստանը նոր շրջափուլ է սկսում Եվրամիության հետ հարաբերություններում: Նորից պիտի ասեմ, որ իրական դժվարությունն այստեղ Ռուսաստանն է այն իմաստով, թե ինչպես է նա սպառազինում Ադրբեջանին և խրախուսում նրա ագրեսիվ պահվածքը: Սա նաև ցույց է տալիս հայ-ռուսական հարաբերությունների սահմանափակ լինելը:

– Հասկանալի է, որ «Հարավային գազային միջանցք» նախագիծը էներգետիկ սպառնալիք է Ռուսաստանի համար: Այդ դեպքում Ռուսաստանն ինչպե՞ս է փորձելու խոչընդոտել այս նախագծի իրագործմանը: Ի՞նչ դեր կարող է այստեղ խաղալ Լեռնային Ղարաբաղի գործոնը:

– Նախ, պիտի նայենք, թե ինչ իրավիճակ է ստեղծվել էներգետիկայի ոլորտում: Վերջին հետազոտությունների արդյունքում գազ է հայտնաբերվել Կիպոսի ափին՝ Միջերկրական ծովում, և Վրաստանի ափին՝ Սև ծովում: Էներգետիկայի լանդշաֆտը փաստորեն փոխվում է՝ ոչ հոգուտ Ռուսաստանի: Իսկ նավթի գների անկումը մեծ ցավ է Պուտինի համար և վնաս: Ինչ վերաբերում Լեռնային Ղարաբաղին, ստատուս քվոն՝ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակը ձեռնտու է Ռուսաստանին, և էական փոփոխությունների հավանականությունն էլ շատ փոքր է:

– Եվ վերջին հարցը. Ռուսաստանը սպառազինություն մատակարարեց Հայաստանին 200 միլիոն դոլար արժողությամբ և հրապարակեց զինատեսակների ցանկը: Ո՞րն էր նպատակը թե՛ վաճառելու և թե՛ հրապարակելու:

– Ես մի քիչ թերահավատ եմ այդ առումով: Հետաքրքիրն այն է, որ Հայաստանը վճարելու է սպառազինության համար Ռուսաստանի կողմից տրամադրված վարկով, որը կազմում է 200 միլիոն ԱՄՆ դոլար: Բայց եթե համեմատենք մատակարարվող զենքը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զինատեսակների հետ, Հայաստանի ստացած զենքերը շատ ավելի հին են և պակաս արդիական են: Ընդ որում, սա ևս մի հնարավորություն է Ռուսաստանի համար կրկին զենք վաճառելու Ադրբեջանին՝ ռազմական հավասարակշռությունը պահպանելու պատրվակով: Սա իրոք շատ վտանգավոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում