Վրաստանը միշտ էլ պատրաստ Է, որպես ինքնիշխան պետություն, բանակցել Ռուսաստանի հետ, եթե լինի Մոսկվայի բարի կամքը, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում են վրաստանյան եւ ռուսաստանյան գործակալությունները. «Եթե մեզ հետ խոսեն որպես ինքնիշխան պետության հետ՝ դեմոկրատականորեն ընդունված իշխանությամբ, մենք առանց նախապայմանների դրան պատրաստ կլինենք ցանկացած վայրում, պետական ցանկացած մակարդակով: Մենք պատրաստ ենք գլխավոր հարցերի շուրջ խոսել առանց նախապայմանների»,-ասել Է Սաակաշվիլին: Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ Վրաստանը, բանակցելու պատրաստակամություն հայտնելով, պետք Է զգոն լինի՝ չմոռանալով՝ «ինչ ֆենոմենի հետ գործ ունի»: