Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Եվրամիության համար մեծացել է Հայաստանի ռազմավարական նշանակությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

-Պարոն Կիրակոսյան, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա ‪Մոգերինին արդեն տարածաշրջանում է. այսօր նա Բաքվում է, վաղը կայցելի Երևան: Որո՞նք են, Ձեր կարծիքով, այս այցի գլխավոր նպատակները:

-Ֆեդերիկա Մոգերինին այս անգամ այցելեց Ադրբեջան և Հայաստան, քանի որ մինչ այդ նա արդեն եղել էր Վրաստանում: Երեք կարևոր դիտարկում կարելի է անել: Առաջինը, սա ցույց է տալիս, որ Հայաստանի ռազմավարական նշանակությունը մեծացել է Եվրամիության համար։

Սա նաև ցույց է տալիս Եվրամիության ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար հատկապես այսօր, երբ Հայաստանը փորձում է վերականգնել Եվրամիության վստահությունը:

Երրորդ և ամենահետաքրքիր հանգամանքն այն է, որ սա վերջինն է Հայաստանի և Եվրամիության միջև այցելությունների և հանդիպումների երկար շարքի վերջում, այդ շարքն ընդգրկում էր նաև Շվեդիայի արտգործնախարարի այցը Երևան: Սա ցույց է տալիս, որ Հայաստանն այժմ փրկում է Արևելյան գործընկերությունը և շատ առումներով ավելի դրական զարգացում է իրենից ներկայացնում, քան այսօրվա այցը Ադրբեջան, որտեղ Եվրամիությունը և ընդհանրապես Արևմուտքը շատ քիչ լծակներ ունեն, և Ադրբեջանի հետաքրքրությունն էլ Եվրամիության հանդեպ մեծ չէ:

-Որքանո՞վ այս այցը կնպաստի Հայաստանի և Եվրամիության միջև նոր փաստաթղթի ստորագրման շուրջ բանակցությունների գործընթացին:

-Ինչպես գիտենք, Հայաստանի և Եվրամիության միջև բանակցությունները սկսվել են դեկտեմբերի 7-ին՝ նոր իրավական շրջանակային փաստաթղթի ստորագրման նպատակով:  Հայաստանի պատվիրակությունը արտաքին գործերի նախարար Նալբանդյանի գլխավորությամբ Բրյուսել էր այցելել հունվարի վերջին, հետևաբար այս այցը խթանելու է Հայաստանի իշխանություններին՝ գործելու փոքր-ինչ ավելի ջանասիրաբար և ավելի արագ:

Բանակցությունների այս փուլում Հայաստանն ավելի մեծ ջանքեր պիտի գործադրի: Խնդիրը կամ գործընթացի հետաձգման պատճառը մասամբ էկոնոմիկայի նախկին նախարարն էր: Բարեբախտաբար, էկոնոմիկայի նոր նախարարի նշանակումով բանակցությունները նոր, թարմ մեկնարկ կստանան և հույս ունեմ՝ կընթանան ավելի մեծ տեմպով։

-Այսինքն՝ Ձեր կարծիքով, համաձայնագրի կետերը քննարկվելո՞ւ են Երևանում։

-Մի մոռացեք՝ Մոգերինին այստեղ է միայն մեկ օրով։ Նույքան ժամանակով նա այցելել է Ադրբեջան։ Մենք ինչ-որ կոնկրետ բան չպետք է ակնկալենք համաձայնագրի մասով, բայց սա ավելի լայն գործընթացի կարևոր ցուցադրություն է, ուստի սա նոր հնարավորություն է արագացնելու բարեփոխումները Հայաստանում՝ հատկապես սահմանադրական փոփոխությունների կենսագործումից հետո, և կենտրոնանալու Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումների վրա, որովհետև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ապագան ավելի շատ քաղաքական ասոցացմանն է վերաբերում, քան տնտեսությանը։

-Իսկ ավելի լայն իմաստով որքանո՞վ է սա կապված տարածաշրջանային վերջին իրադարձությունների հետ։ Հատկապես ուզում եմ խոսել երեք հիմնական ուղղությունների մասին՝ զարգացումներ Իրանի շուրջ, ռուս-թուրքական դիմակայություն և Լեռնային Ղարաբաղի հարց։

-Մոգերինիի այցը նաև այն մասին է, որ Հայաստանը շատ դրական դեր է խաղում Իրանի՝ բավական հաջող վերաինտեգրման գործընթացում։ Եվ դա հաղթանակ է նաև Եվրամիության համար։ Ինչ վերաբերում է ռուս-թուրքական ճգնաժամին, շատ առումներով սա Պուտինի և Էրդողանի անձնական բախումն է։ Հայաստանը շատ զգույշ էր և թույլ չտվեց օգտագործվել ոչ Մոսկվայի, ոչ էլ Անկարայի կողմից միմյանց դեմ։ Սա նաև ցույց է տալիս, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարը մնում է դրական։ Հայաստանը արել է այն, ինչ կարողացել է, և անգամ ավելին է արել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Թե՛ Եվրամիությունը, թե՛ Միացյալ Նահանգները ընդունում են սա։

Երրորդ բաղադրիչը Լեռնային Ղարաբաղն է։ Եկեք անկեղծ լինենք. Ադրբեջանը շատ վտանգավոր կերպով անպատասխանատու է, անկանխատեսելի և անհուսալի իր գործողություններում։ Եվ Ադրբեջանի ուղերձները, հուսահատությունն ու ռազմական հարձակումները ուղղված են ոչ միայն Հայաստանին կամ Լեռնային Ղարաբաղին, այլև Եվրամիությանը և միջազգային հանրությանը։ Աշխարհառազմավարական առումով սա նշանակում է, որ Հայաստանը և այս տարածաշրջանը այժմ ավելի կարևոր են դարձել։ Լինելով Ղրիմի և Կենտրոնական Ասիայի միջև՝ Հարավային Կովկասը չի կարող անտեսվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում