Նավթի գինը բարձրանում է՝ ԱՄՆ-ում հորատող սարքերի թվի կրճատման մասին տվյալների հրապարակման ֆոնին։
Baker Hughes նավթագազային ընկերության վերջին տեղեկություններով՝ երկրում հորատող աշտարակների քանակը հասել է 2009 թվականից ի վեր նվազագույնի՝ 400-ի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Brent մակնիշի նավթի գինը լոնդոնյան ICE բորսայում բարձրացել է 1,25% -ով՝ հասնելով 35,54 դոլարի։ Այս մասին են վկայում առևտրային հարթակի ցուցանիշները։ WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0,49% -ով՝ հասնելով 32,94 դոլարի։