Ավստրալացի գիտնականները հետևել են հղի կանանց և պարզել, որ այդ շրջանում սթրեսներն անհետ չեն կորում փոքրիկների համար: Այս մասին հայտնում է woman-talk.com-ը:
1-2 ուժեղ սթրեսը զգալիորեն չեն վնասի ապագա երեխայի հոգեկան առողջությունը, իսկ եթե դրանք եղել են 3 և ավելի, ամենայն հավանականությամբ կհանգեցնեն ապագա երեխայի վարքային խնդիրների առաջացման:
Երեխաները, ում մայրերը հղի ժամանակ հաճախ են սթրես տարել, ավելի չլսող են լինում, հակված ուշադրության և հիպերակտիվության դեֆիցիտի համախտանիշի և վարքի հետ կապված խնդիրների:
Միաժամանակ, հղիության ժամկետը դեր չի խաղում. ուժեղ սթրեսն անցանկալի է յուրաքանչյուր եռամսյակում:
Այսպիսի եզրակացությունների է հանգեցրել 3000 հղի կնոջ հետազոտությունը: Բժիշկները հավաքել են նրանց մասին բոլոր տվյալները, այդ թվում՝ ապրումների և սթրեսների մասին տեղեկություններ:
Բարգավաճ Ավստրալիայում կանանց բաժինը, որոնք հղի ժամանակ ապրել են 2 և ավելի սթրես, կազմել է 37,2%, իսկ նրանց թիվը, որոնք ապրել են 6 և ավելի ուժեղ սթրես, 7,6%: