Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն այսօր երկօրյա պաշտոնական այցով կժամանի Տալլին՝ Էստոնիայի ղեկավարության հետ քննարկելու Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների, երկու երկրների միջեւ հարաբերությունների հարցերը եւ համագործակցությունը պաշտպանության բնագավառում: Այդ մասին տեղեկատվություն Է տարածել Էստոնիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը: Տալլինում Վաշաձեն հանդիպում կունենա Էստոնիայի նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսի, խորհրդարանի խոսնակ Էնե Էրգմայի, վարչապետ Անդրուս Անսիպի, արտգործնախարար Ուրմաս Պաետի եւ պաշտպանության նախարար Յաակ Աավիկսոոյի հետ: