Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Ռուսաստանը խոչընդոտում է գազային համագործակցությանը. Ռուսաստանը թույլ չի տալիս լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանցի փորձագետ Բահրամ Ամիր Ահմադիանը:

Իրանը և Հայաստանը հակաիրանական պատժամիջոցների վերացումից հետո ավելի են խորացնելու հարաբերությունները, բայց նրանք ավելի մեծ ջանքեր պիտի գործադրեն տնտեսական կապերը խորացնելու համար: Հայաստանն ու Իրանը պիտի կենտրոնանան հատկապես էներգետիկ խնդիրների, տրանսպորտային և զբոսաշրջային ոլորտները զարգացնելու վրա՝ նման կարծիք հայտնեց իրանցի փորձագետ Բահրամ Ամիր Ահմադիանը: Նա այցելել էր Երևան՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ամիր Ահմադիանի խոսքով՝ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ իրանական գազի համար, բայց դրան խոչընդոտում է Ռուսաստանը, որը մենաշնորհային դիրքեր ունի տարածաշրջանում, ուստի իրանցիները կփորձեն բանակցել ռուսների հետ, որպեսզի Ռուսաստանը թույլատրի գազ արտահանել Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Սև ծով:

Փորձագետը նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանը ապագայում դառնալու է գլխավոր երկրներից մեկը իրանցի զբոսաշրջիկների համար, բայց Հայաստանը պետք է զարգացնի համապատասխան ենթակառուցվածքները, որպեսզի կարողանա ընդունել բոլորին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ Ամիր Ահմադիանը այստեղ ևս խոսեց Ռուսաստանի բացասական դերակատարության մասին՝ ասելով, թե ՌԴ-ն չի թույլատրում լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, որից կախված է Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացումը:

«Մինսկի խումբը չի գործում երկու երկրների շահերի օգտին, ուստի ես կարծում եմ, որ Իրանը ժամանակի ընթացքում կարող է մեծացնել իր տեղը տարածաշրջանում՝ որպես տարածաշրջանային կարևոր խաղացող: Հույս ունեմ, որ Իրանը ի վիճակի կլինի միջնորդական առաքելություն իրականացնել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու հարցում»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

– Պարոն Ամիր Ահմադիան, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում հայ-իրանական համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ ոլորտներում խորացնելու համար: Մասնավորապես, որքանո՞վ եք իրատեսական համարում իրանական գազի տարանցումը Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Սև ծով:

– Դա կախված է Հայաստանի քաղաքական իշխանությունների որոշումից: Կարծում եմ՝ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ավելի են խորանալու, որովհետև Իրանը մեծ ներուժ ունի շարունակելու իր քաղաքականությունը Հարավային Կովկասում, խորացնելու իր հարաբերությունները հարևան երկրների, մասնավորապես Հայաստանի հետ: Մենք շատ սերտ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Ըստ իս՝ գլխավոր հարցը տնտեսական համագործակցությունն է, որովհետև պատմական, մշակութային հարաբերությունները շատ լավ են, բայց դա բավարար չէ այսօրվա պայմաններում: Մենք պետք է ակտիվացնենք տնտեսական կապերը: Կան ոլորտներ, որոնց վրա ավելի շատ պիտի կենտրոնանանք: Դրանցից մեկը, ինչպես նշեցիք, էներգետիկան է: Գլխավոր հարցերն են տրանսպորտը, էլեկտրաէներգիայի տարանցումը և իհարկե՝ բնական գազը: Իրանը գազ է արտահանում Հայաստան 2005 թվականից, բայց գազատարի տարողունակությունն այդքան նշանակալի չէ:

– Իսկ իրանական գազն այսօր արտահանման խնդիրներ ունի՞:

– Մենք մեծ քանակությամբ կուտակված բնական գազ ունենք: Վերջին ուսումնասիրությունների տվյալներով՝ Իրանը բարձրացել է առաջին տեղը աշխարհում բնական գազի պաշարներով՝ ի հեճուկս այն կարծիքի, թե առաջին տեղում Ռուսաստանն է: Գազի արտահանման միակ խնդիրը գազատարն է: Գազատարի կառուցումը չափազանց կարևոր հարց է, որովհետև այն պահանջում է որոշակի երկարաժամկետ ներդրումներ: Ի տարբերություն նավթի կամ բենզինի՝ գազի տարանցումը պահանջում է որոշ ենթակառուցվածքների առկայություն: Իրան-Հայաստան գազատար կա: Այն ունի որոշ ազատ տարողունակություն, որը կարող է թույլ տալ գազը Հայաստանի տարածքով տարանցել դեպի Վրաստան, բայց այդ խողովակաշարը «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է, ոչ թե Հայաստանինը:

– Նկատի ունեք՝ Ռուսաստանը ինչ-որ առումով խոչընդոտո՞ւմ է այդ համագործակցությանը:

– Այո, այո… Կարծում եմ՝ մենք պիտի բանակցենք Ռուսաստանի հետ, որպեսզի վերջինս թույլատրի գազն արտահանել դեպի Հայաստան և Վրաստան, և դուք կարող եք շահույթներ ստանալ այդ տարանցումից: Այսպիսով, կան խնդիրներ, որոնց ուղղությամբ պետք է համատեղ աշխատենք: Խնդիրներից մեկը բնական գազն է, մյուսը՝ երկաթգիծը: Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո մեծ թվով զբոսաշրջիկներ են Իրանից գալու Հայաստան, որոնք ուզում են այցելել բարեկամ երկիր, և դա Հայաստանն է: Բայց Հայաստանը չունի բավարար ներուժ նրանց ընդունելու համար: Մոտ երեք տարի առաջ՝ Նովրուզի օրերին, շատ-շատ իրանցիներ էին եկել Հայաստան, բայց դուք ի վիճակի չեղաք ընդունելու բոլորին: Ուստի կարծում եմ, որ ապագայում լավ կլինի, որ Հայաստանը զարգացնի զբոսաշրջության իր ենթակառուցվածքները: Նկատի ունեմ՝ հյուրանոցների, մոթելների ավելացումը հատկապես գյուղական բնակավայրերում: Օրինակ՝ Իրանի որոշ գյուղերում մենք հիմնել ենք ավանդական իջևանատներ: Այնպես որ, սա լավ գաղափար է, որը կօգնի ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունել Հայաստանում: Ավիատոմսերի գինը գնալով բարձրանում է, և շատերը չեն կարողանում թռչել ինքնաթիռով, ուստի նրանք նախընտրում են ճանապարհորդել ավտոբուսներով: Հայաստանը ապագայում լինելու է գլխավոր երկրներից մեկը իրանցի զբոսաշրջիկների համար:

– Իրանը և Վրաստանը վերջերս բանակցություններ էին վարում գազի արտահանման շուրջ: Դա կարո՞ղ է նպաստել Իրան-Հայաստան գազային համագործակցության խորացմանը:

– Այո, հնարավոր է: Մենք այդ հարցը ևս պիտի քննարկենք: Գուցե դուք՝ որպես լրատվամիջոց, կարողանաք զարգացնել այս գաղափարը: Իրանը կարող է գազ արտահանել դեպի Վրաստան, իսկ Վրաստանն այսօր ուզում է գազ ստանալ տարբեր աղբյուրներից: Մեկը Ռուսաստանն է, մյուսը կարող է լինել Իրանը: Թե՛ Իրանը և թե՛ Հայաստանը սերտ հարաբերություններ ունեն Վրաստանի հետ, և մենք կարող ենք աշխատել միասին՝ այս գաղափարը զարգացնելու համար:

– Հնարավո՞ր է արդյոք իրանական գազը հասցնել մինչև Սև ծովի ավազան:

– Գուցե ապագայում, որովհետև, ինչպես գիտեք, Իրանն աշխատում է գազը դեպի Եվրոպա արտահանելու ուղղությամբ, բայց Ռուսաստանը իրանական գազի ամենաազդեցիկ մրցակիցն է: Ռուսաստանը մենաշնորհային դիրքեր ունի տարածաշրջանում և չի ուզում իր դիրքերը զիջել մեկ ուիշի: Ուստի, գուցե ապագայում այս երկրները ստիպված լինեն համագործակցել այս խնդրի շուրջ, և Իրանը կդառնա գազի մեկ այլ արտահանող դեպի Եվրոպա: Եվ դա գուցե լինի Հայաստանի և Վրաստանի տարածքով, իսկ հետո Սև ծովով դեպի եվրոպական երկրներ:

– Ձեր կարծիքով՝ Իրանի շուրջ ստեղծված նոր իրավիճակը որևէ կերպ մեծացնո՞ւմ է Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը:

– Այո: Միակ խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի հարցն է: Հայաստանը և Ադրբեջանը կարող են լուծել իրենց խնդիրը ինքնուրույն, բայց Ռուսաստանը թույլ չի տալիս լուծել հիմնախնդիրը: Ես զրուցել եմ շատ երիտասարդների հետ Հայաստանում և Ադրբեջանում՝ երկու երկրների միջև ապագա համագործակցության մասին: Նրանք ասում էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պատմական հարց է և մեզ չի հետաքրքրում: Հետևաբար, ես կարծում եմ, որ նոր սերունդը թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում պետք է սկսի շփվել իրար հետ, ձևավորի երկխոսություն այս խնդիրը լուծելու համար: Սա սև բիծ է և տխուր էջ Հարավային Կովկասի համար: Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացումը կախված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումից:

– Իրանը կներգրավվի՞ հիմնախնդրի կարգավորման գործընթացում, որովհետև Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ:

– Դուք շատ կարևոր հարց շոշափեցիք Իրանի միջնորդության վերաբերյալ: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Մինսկի խումբը չի գործում երկու երկրների շահերի օգտին, ուստի ես կարծում եմ, որ Իրանը ժամանակի ընթացքում կարող է մեծացնել իր տեղը տարածաշրջանում՝ որպես տարածաշրջանային կարևոր խաղացող: Հույս ունեմ, որ Իրանը ի վիճակի կլինի միջնորդական առաքելություն իրականացնել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում