Չինաստանը 2015 թվականին աշխարհում էլեկտրամեքենաների վաճառքով առաջատար է դարձել։ Այս մասին հայտարարել է Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների հարցերով նախարար Վան Գանը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝անցած տարի Չինաստանի տարածքում վաճառված նոր էլեկտրական մեքենաների թիվը գերազանցել է 370 հազար միավորը, իսկ երկրում էլեկտրամեքենաների ընդհանուր քանակը գնահատվում է 497 հազար միավոր։