Իրանի զինված ուժերը շուտով կփորձարկեն իրանական արտադրության С-300 հրթիռային համակարգերը, այս մասին իրանական IRNA լրատվական գործակալության հետ զրույցում տեղեկացրել է Իրանի ԶՈՒ «Խաթեմ-Օլ Անբիա» հակաօդային պաշտպանության ռազմակայանի համակարգող, գեներալ Մոհամադ Հասան Մանսուրիանը: Իրանցի գեներալը նշել է, որ բացի С-300 համակարգերից, Իրանի զինված ուժերն առաջիկայում կհամալրվեն բարձր հեռահարությամբ հակաօդային պաշտպանության նոր հրթիռային համակարգերով:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին տեղեկացրել էր, որ Իրանը շուտով կարտադրի իր С-300 հակաօդային պաշտպանության համակարգը: