Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ծավալուն հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաալիքին։ Դավութօղլուին հարցրել են, թե արդյոք Թուրքիան փոշմանե՞լ է ռուսական ինքնաթիռ խոցելու համար։ Նա բացասական պատասխան է տվել:
«Նախևառաջ, մենք երբեք չենք կարող փոշմանել մեր օդային սահմանը պաշտպանելու համար։ Բնականաբար, մենք ռուսական ինքնաթիռը խոցելու ժամանակ չենք իմացել, որ այն ռուսական է։ Մենք կարծել ենք, որ այն կարող էր պատկանել սիրիական վարչակարգին։
Մենք ժողովրդավարական երկիր ենք, մենք պարտավոր ենք պահպանել մեր սահմաններն ու օդային տիրույթը։ Մեր բանակին շատ հստակ հրահանգ է տրված, որ եթե որևէ մեկը խախտի թուրքական սահմանը, ապա դա անելու (խոցելու) համար չպետք է թույլտվություն ստանա»,- ասել է Դավութօղլուն։