Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Ում է ձեռնտու հերթական պատերազմը Կովկասում. ECHO24

Հակամարտությունը Սիրիայում և Իրաքում (և դրա հետ կապված միգրացիոն ճգնաժամը) նախկինի պես ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է: Այլ երկրներում իրադարձությունները հայտնվել են երկրորդ պլանում, և դա վերաբերում է ոչ միայն, օրինակ, Լիբիային կամ Եմենին, այլև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում աճող լարվածությանը: Վերջերս «սառեցված» հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում սկսել է «հալչել», և գնալով ավելի հաճախ են լսվում զգուշացումներ, որ շուտով այդ երկրները կարող են նոր արյունալի պատերազմ սկսել: Բայց ինչո՞ւ, հարցնում է ECHO24-ում հրապարակված հոդվածի հեղինակ Լուկաշ Վիզինգրը:

Իրավիճակն ավելի է բարդացել նոր հազարամյակում, երբ Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ, սկսեց քաղաքական վերելք ապրել, ասվում է հոդվածում: «Իրագործելով պրագմատիկ, բայց միաժամանակ շատ հավակնոտ քաղաքականություն՝ Կրեմլը չսահմանափակվեց Հայաստանին աջակցությամբ, այլ սկսեց գործել ավելի շուտ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով: Մոսկվայի և Ադրբեջանի հարաբերությունները զգալիորեն ջերմացան, սկսվեցին ռուսական ժամանակակից զենքի մատակարարումներ: Բայց դրա համար Մոսկվան բարձր գին է դրել, մինչդեռ Հայաստանին «զեղչով» է զենք մատակարարում, երբեմն էլ՝ անվճար»,- գրում է հոդվածագիրը:

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ զենքի խոշոր խմբաքանակներ գնել (նախ՝ Թուրքիայից, Ուկրաինայից և Իսրայելից, իսկ հետո՝ նաև Ռուսաստանից)՝ հարուստ բյուջեի շնորհիվ, որը ձևավորում է նավթի և գազի արտահանումից ստացված եկամուտը: «Արդյունքում՝ այսօր ադրբեջանական բանակի բյուջեն գերազանցում է Հայաստանի ամբողջ պետական բյուջեն: Այնպես որ, զարմանալի չէ, որ Մոսկվան Հայաստանին ռազմական տեխնիկայի էժան մատակարարումների հաշվին իրավիճակի «հավասարակշռության» կարիք է զգում:

Բայց ժամանակները փոխվում են: Արդեն մի քանի ամիս է՝ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում այնքան «սառեցված» չէ, որքան մի քանի տարի առաջ էր: Դեպքերը գնալով ավելանում են, և արդեն գործի է դրվում հրետանի, իսկ սահմաններին կանգնած են մեծաթիվ տանկային միավորներ: Նաև մի քանի բախում է տեղի ունեցել ուղղթիռների և անօդաչուների ներգրավմամբ: Ադրբեջանը համաշխարհային հանրությանը հայտարարում է, որ իր «համբերությունը սպառվում է», և որ հակամարտությունը հնարավոր չէ մինչև անվերջություն ձգձգել: Այնպես որ, եթե խաղաղ պայմանավորվածությունները խափանվեն, պետք է սպասել ԼՂ հարցի «ռազմական լուծում», ասվում է հոդվածում:

Տեղեկություններ են հայտնվում, որ Ադրբեջանն ուզում է FC-1 չինա-պակիստանյան կործանիչներ գնել: Իսկ Հայաստանն իր կողմից պատրաստվում է գնել ռուսական ամենաժամանակակից Սու-30СМ ինքնաթիռներ, որոնց ձեռքբերման համար Մոսկվան վարկ կհատկացնի: «Այդպիսով, Ռուսաստանը նորից ապացուցում է, որ չնայած «բաժանիր, որ տիրես» քաղաքականությանը՝ ինքն ավելի շուտ Հայաստանի կողմից է: Սակայն ծագում է լիովին տրամաբանական հարց՝ ո՞ւմ է ձեռնտու ներկայիս «սուր թափահարելն ու լարվածության աճը Կովկասում»:

Հայաստանին միանշանակ ձեռնտու է ստատուս քվոն, քանի որ Լեռնային Ղարաբաղը փաստացի գոյություն ունի որպես իր շրջան: Ինչ վերաբերում է Ադրբեջանին՝ բավական կասկածելի է, որ պատերազմը բխի նրա շահերից, քանի որ նա չի ցանկանա պայքարել Ռուսաստանի դեմ: Հայաստանի տարածքում կան ռուսական երկու ռազմաբազաներ, և պարզ է, որ Կրեմլին ամենից շատ ձեռնտու է հակամարտության «սառեցված» վիճակը, որը Ռուսաստանին հնարավորություն է տալիս հակառակորդների միջև հանդես գալ արբիտրի և միջնորդի դերում:

«Արդյոք իսկապե՞ս պարզ պատահականություն է, որ հայ-ադրբեջանական լարվածությունն աճում է հենց երկու երկրների գլխավոր «պաշտպանների»՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կտրուկ վատացման շրջանում»,- ասվում է հոդվածում: Ու թեև նախկինում այդ կողմերը մտերմության հարցում հետաքրքրություն են դրսևորել, հակամարտությունը Սիրիայում հանգեցրել է հարաբերությունների կտրուկ սառեցման, որոնք զրոյական ջերմաստիճանի են հասել թուրքական կործանիչի խփած՝ ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված դեպքից հետո: Եվ նորից առաջին պլան է եկել «ցարական և օսմանական կայսրությունների հին, բառացիորեն «ժառանգական» թշնամանքը, գրում է հեղինակը:

Ուստի շատ հավանական է, որ հենց այստեղ է թաքնված պատասխանը: Թուրքիան իրեն ուժեղ է զգում ՆԱՏՕ-ին անդամակցության շնորհիվ, թեև ինքնին փաստը, որ դաշինքում ընդգրկված է իսլամիստների կողմից վերահսկվող երկիր, մասամբ կոմիկական է, մասամբ՝ դրամատիկ, նշում է հեղինակը: Բայց քանի դեռ այդ իրավիճակը պահպանվում է, ՆԱՏՕ-ի երկրները պետք է Թուրքիային աջակցեն, թեկուզև կուլուրաներում դրանց ներկայացուցիչներն արտահայտում են աճող անհանգստություն այն բանի հետ կապված, որ Անկարան ինքնակամ խափանում է Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու Արևմուտքի փորձերը:

Բայց Թուրքիան արդեն լիովին բացահայտ խաղարկում է սեփական քաղաքական պարտիան, որի մաս է ոչ միայն իսլամիստներին (իբր «չափավոր») աջակցությունը Սիրիայում և այլ շրջաններում, այլև հավանաբար լարվածությունը Կովկասում սրելու մտադրությունը: Չէ՞ որ եթե Ադրբեջանն իսկապես որոշի վերսկսել «տաք» ռազմական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, լուրջ խնդիր կստեղծի, առաջին հերթին՝ Ռուսաստանի համար, որը ստիպված կլինի արձագանքել, ասվում է հոդվածում: Դա կապակենտրոնացներ նրա ուժերը, որոնք հետո, ինչն օրինաչափ է, չէին բավարարի Մերձավոր Արևելքում, իսկ դա, իր հերթին, Թուրքիային հնարավորություն կտար իրագործել սեփական նոր ակցիաները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում