Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով է ներկայացվել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթ:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հետաքրքրում է` արդյոք ՀԿ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո իրենք կկարողանան զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և արդյոք հարկային արտոնություններ կստանան, թե ոչ:
«Արդարադատության նախարարությունը պատասխանում է, որ հարցը լավ ուսումնասիրված չէ, և դատական արդարադատության մատչելիության իրավունքին կանդրադառնան հետագայում, բայց դա նշանակում է, որ փափուկ բարձ են դնում ՀԿ-ների գլխի տակ,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ իրավաբան Մերի Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ օրինագիծն այս տեսքով եթե ընդունվի, բավականին լուրջ բացեր կան. «Կարծում եմ, որ պետք է ժամանակ տրամադրվի և լավ ուսումնասիրվի: Ուսումնասիրված չէ ՀԿ-ների դատարան դիմելու իրավունքը, հարցեր կան՝ կապված նաև աուդիտի հետ, կամավոր աշխատանքի հետ՝ այն համարվելու է աշխատանքային ստաժ, թե ոչ և այլն:
Մանրամասները՝ տեսանյութում: