ԱՄԷ-ն աջակցում է նավթի արդյունահանման ծավալների սառեցման մասին Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնած առաջարկին։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
«ԱՄԷ քաղաքականությունը նավթային ոլորտում բաց է բոլոր արտադրողների հետ համագործակցության համար՝ շուկայի կայունության ձեռքբերման ընդհանուր շահերի շրջանակում։ Մենք լավատեսությամբ ենք նայում ապագային»,- նշել է ԱՄԷ նավթարդյունաբերության նախարար Սուհեյլ Ալ-Մազրուին։
Նավթարդյունահանման մակարդակի սառեցման վերաբերյալ իրենց պատրաստակամությունն են արդեն հայտնել Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Վենեսուելայի, Կատարի, Օմանի, Նիգերիայի, Քուվեյթի և որոշ տվյալներով՝ նաև Նորվեգիայի և Իրաքի ներկայացուցիչները։ Գլխավոր հակառակորդը Իրանն է, ոը ցանկանում է վերադարձնել մասնաբաժինը, որը կորցրել էր պատժամիջոցների գործողության ընթացքում։