Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ծառուկյանը ուզում էր հայկական ճոխ եկեղեցի (լուսանկարներ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Աբովյանի նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

– Պարոն Ղուլյան, նախօրեից քննարկվում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու՝ ոչ հայկական եկեղեցու ճարտարապետության մոտիվներով կառուցված լինելը, որ սրբապատկերներն էլ բյուզանդական են:

– Հայաստանում եթե որևէ մեկը կհամարձակվի հեռուստատեսությամբ թե օպերայի հրապարակում ճարտարապետության տեսության պատմության մասին դեմ առ դեմ գա և բանավիճի, խնդրեմ: Ես բոլորին անխտիր՝ ակադեմիկներից մինչև ուսանող, միասին կամ առանձին, հրավիրում եմ բանավեճի: Թող մեկը համարձակվի ճարտարապետության դոկտորատուրան ավարտած, 30 տարվա դասախոս, գիտաշխատող, բոլորին քաջ ծանոթ որպես ռեստավրատոր և գիտնական (բոլորը զանգում են ինձնից են դիպլոմային նախագծի կամ գրքի խորհրդատվություն խնդրում), ես տեսաբան, գիտնական ճարտարապետ եմ, և թող մեկը համարձակվի ինձ հետ բանավիճել, ոչ թե բամբասանքի և փողոցային տգիտության լեզուն, որը մեր ժողովրդից դուրս չի գալիս: Ի՞նչ է նշանակում, եթե բոլորդ հիանում եք Աղթամարով, Զվարթնոցով, Գանձասարով, Նորավանքով, Մակարավանքով, թե ինչ է մի քանի զարդաքանդակ ավելի կա, ու հանկարծ Արտակ Ղուլյանի զարդաքանդակները ձեր քիմքի՞ն չեն: Ժողովուրդը հիացած է: Եկեղեցու լուսանկարները 3500 «լայք» են հավաքել ֆեյսբուքյան էջում, դա հաշվել են 15.000 ձայն է ստացվում, եթե որպես ճարտարապետ քվեարկեն, ես Հայաստանում 99 տոկոսով բոլորին կհաղթեմ:

– Սակայն յոթ գմբեթը կարծես Գագիկ Ծառուկյանի տան անդամների թվով է, դա նրա ցանկությո՞ւնն է:

– Դա կկապեն երևի իմ ղարաբաղցի լինելու հետ էլ, Քոչարյանի հետ էլ, ինձ էլ կհամարեն ինչ-որ մեկի մանկլավիկը, ես ի՞նչ անեմ դրա դեմ…ես ինքս մեր տանը նստած որևէ կուսակցության անդամ չեմ, ես համեստ մարդ եմ, ես նույնիսկ Ճարտարապետների միության անդամ չեմ: Ես բոլոր աշխատանքային տեղերից հրաժարվեցի, քանի որ այդ ամբողջը արել եմ միայնակ: Եթե 6 եկեղեցի նախագծել եմ միայնակ իմ տան պատշգամբում՝ համակարգչի մոտ նստած, երբ ուրիշ ճարտարապետներ ծառայողական մեքենայով են գնում, հարյուրավոր մարդիկ գծում են իրենց համար, այդքան հնարավորություն ունեն, ես դրա հնարավորությունը չունեմ, ես դա անում եմ միայնակ: Բոլորը գիտեն, ոչ մի քաղաքաշինական, ճարտարապետական մասնագիտական խորհրդի անդամ չեմ, որովհետև մեկ անգամ ինձ հրավիրել են, բայց իմ սկզբունքայնության, կոշտ դիրքորոշումների շնորհիվ այլևս հրաժարվել են: Վերևներում չեն սիրում Արտակ Ղուլյանին, որովհետև Արտակ Ղուլյանը ճշմարտախոս է: Եվ երեկ գրեցի այդ տողերը իմ ֆեյսբուքյան էջում, բայց տեսեք, թե ուր են հասնում չարաշահումները, բայց ո՞վ ասաց, թե պետք է գրել ճարտարապետի անունը: Ես չեմ պահանջում գրեն, որ ես գրող լինեի, այդ եկեղեցին այնքան մեծ է, քանդակագործները 40 հոգի են, այնտեղ տասը տեղ այնպիսի տեղ կգրեի, որ ոչ դուք կտեսնեիք, ոչ էլ Ծառուկյանը, ինչպես դա արել են մեր միջնադարյան վարպետները: Բայց ես դա չեմ արել, ես գրել եմ այնտեղ, որտեղ ինձ խնդրել են գրել, վեհափառի հանձնարարությամբ գրել եմ իմ մատենադարանի վրա, կարող եք գնալ կարդալ: Իսկ այստեղ խոսքը գրելու մասին չէր, այլ անունը հնչեցնել և շնորհակալություն հայտնել ճարտարապետին:

– Փաստորեն, Ձեզ անտեսեցին…

– Այո, և ես վիրավորանք չէր, ընդամենը փաստ էր, որի վրա ուշադրություն հրավիրեցի, եթե հետաքրքրում է ձեզ, դատողություն արեք ինքներդ, թե ինչու Ղուլյանը, ունենալով փառահեղ ընդունելություն գտնող շենքեր, չի ընդունվում պաշտոնական մասի կողմից, և չեն ուզում ընդունել, ես չեմ էլ ուզում, որ ընդունվեմ: Աստված չանի, որ ես նոմենկլատուրայի մեջ մտնեմ, բայց տարրական բարեկրթությունը պահանջում է ասել հեղինակին: Հիմա էլ ի՞նձ եք ուզում օգտագործել Ծառուկյանի քաղաքական հարցերին խառնել, թող գնան ուրիշ տեղ պարզեն այդ հարցերը, Ծառուկյանը  իմ ավագ ընկերն է, և եթե մյուսները ժամերով սպասում են ընդունելություն խնդրեն, ես ցանկացած պահի կարող եմ զանգել Ծառուկյանին և ասել, որ այսպիսի խնդիր կա, և նա անմիջապես հրահանգում է լուծել:

– Իսկ այն, որ գումար կա՞ պարտք:

– Բոլորովին: Ծառուկյանից շատ գոհ եմ թե՛ մարդկային, թե՛ աշխատանքային բոլոր առումներով, նա երբեք ոչ մեկի թույլ չի տվել իրեն ավելի մոտ լինել, քան ես, նա ինձ վերաբերվել է առավել քան որևէ  ճարտարապետի կվերաբերվի: Զուտ մարդկային առումով ինձ համար շատ կարևոր է, շատերին թող չթվա, թե ես Ծառուկյանից միլիոններ եմ բերել, նորմալ աշխատավարձով վարձատրել է, ինչպես մյուսներին, իսկ ինչու ես պետք է պահանջեմ  Ծառուկյանն ավելին աներ, աշխատում եմ, ոչ մեկն իր փողը հենց այնպես չի տալիս, աշխատում եմ այնքան, որքան պետք է այս աշխատանքի համար, ես նույնիսկ Ծառուկյանից չեմ վիրավորված, ես երևույթից եմ վիրավորված, որովհետև դա առաջին անգամը չէ, և ես չէի ասի, եթե սա առաջին անգամը լիներ: Նույնիսկ Հորդանանում՝ Համաշխարհային համաքրիստոնեական կենտրոնում հայկական եկեղեցի եմ կառուցել, և այս ազգը չգիտի  դրա մասին:

– Լավ, ո՞ւմ խնդիրն է, որ չգիտի, ո՞վ է մեղավոր:

– Որոշ շրջանակների ձեռնտու չէ, որ իմ անունը հնչի, որոշ ճարտարապետ ընկերներիս, մեր անմիաբանության, փոխանակ մտածենք, թե ինչու կոկա-կոլան կամ լավաշը շատ կամ քիչ կերան, այլ պետք է մտածենք՝ ինչու մենք չենք սիրում մեր կողքի մարդուն նկատել, առիթը օգտագործում ենք: Ահա Ղուլյանը միամտաբար մի վրիպում թույլ տվեց, դնենք քացու տակ, սկսենք տրորել, երբ այդ օրը կարելի էր Ղուլյանի անունը տալ և շնորհակալություն հայտնել: Աբովյանը իմ բռնագաղթած երկրորդ հայրենիքն է, ես ճանաչելի լինելու խնդիր չունեմ, Աբովյանի կեսն ինձ գիտի, ինձ այստեղ ընդունում են որպես հարազատ աբովյանցի: Գալիս են ինձ հարցնում՝ ինչո՞ւ քո անունը չասացին: Ես ոչ Լևոն Թոքմաջյանն եմ, ոչ էլ Լևոն Իգիթյանը, և պարզվեց, որ իմ եկեղեցու բացման օրը ես հազիվ եմ կարողանում ընտանիքիս հետ մտնել, որովհետև, բարեբախտաբար, Ծառուկյանի տղաները ինձ անձամբ ճանաչում են, ես տեսնում եմ առաջին շարքում Լևոն Թոքմաջյանն է նստած, նա ի՞նչ կապ ուներ: Լևոն Թոքմաջյանին ես մոտ չէի թողնի եկեղեցուն, նա շատ կերազեր այնտեղ մի քանդակ աներ: Բոլոր քանդակները, բացառությամբ ճակատային ութ ծավալային քանդակների, որոնց հեղինակը ես չեմ, որոնք այնքան էլ չեմ հավանում, դա իմ հսկողությունից դուրս արվեց, մյուս բոլոր քանդակները, աստվածամայրերը, առյուծները, բոլորը ես եմ արել: Ես կատարել եմ ֆոտոշոփով, իսկ քանդակագործները արել են, ես նստել եմ իրենց կողքը, ասել թե որը ինչպես անել:

– Իսկ ինչո՞ւ նորից առյուծ, մենք տեսնում ենք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ցանկացած շինություն առյուծով է ուղեկցվում:

– Իսկ դուք Կոտայքի մարզի խորհրդանիշը երբևէ տեսե՞լ եք… Ինձ թվում է, որ ժողովուրդը մի քիչ քթածակ կունենա և կպարզի, որ ես Գեղարդի առյուծները մի քիչ նորովի նկարել եմ, ես Կոտայքի սիմվոլն եմ դրել, ի՞նչ վատ բան եմ արել: Ես ուզեցել եմ այդ մարզի խորհրդանիշերը ինչ-որ ձևով սրբացնել և մտածել եմ որոշ խաչքարեր կրկնել, չստացվեց: Թող հիշեցնի «Մուլտի գրուպին», ինչ կա, միջնադարում ներելի էր այդպիսի մարդը, որ այդքան լավ բան է արել, իրեն ներելի չէ՞ր: Եթե մեկը դիզայնից գաղափար ունի, կիմանա, որ «Մուլտի գրուպի» առյուծները բացարձակապես կապ չունեն  իմ քանդակած, իմ նկարած առյուծների հետ, որը աստվածաշնչյան Դավթի ձեռքի սիմվոլն էր:

– Պատվիրատուն, այնուամենայնիվ, այս տարիների ընթացքում արդյոք չփորձե՞ց միջամտել:

– Սուտ կլինի, որ ասեմ` ոչ, իհարկե փորձել է, իսկ ով չի փորձում, նա հայտնել է ցանկություն, ես այդպես չէի նախատեսել, որովհետև գիտեմ զարդաքանդակը, քանդակը առհասարակ շատ թանկ են, սկզբից սկսել ենք շատ համեստ եկեղեցի, հետո տեսավ ոգևորվեց, հետո ցանկություն  հայտնեց միջնադարյան բոլոր քանդակները օգտագործելու: Դիմացի զանգակատունը հետո ենք ավելացրել: Ծառուկյանը վստահում էր ինձ, բայց իր ցանկությունն էր հնարավորինս լինի ճոխ, այլ բան է, որ ես նախընտրում եմ որպես ճարտարապետ, ճիշտ եմ համարում, թե ոչ, ժամանակակից ճարտարապետության համար կարող են ասել արխայիկ է և այլն, բայց այս մեկն էլ թող լինի այսպես, մեղք չեմ գործել ոչ ճարտարապետի, ոչ էլ ժողովրդի առաջ:

– Եթե ավելի ինքնուրույն լինեիք, զարդաքանդակները ավելի մեղմ կլինեի՞ն:

– Ես արդեն ինքնուրույն եղել եմ, արդեն արել եմ նույն Հորդանանի եկեղեցում, միայն մուտքին երեք խաչ է դրված և գրված է տեր Հիսուս Քրիստոս, արել եմ Էջմիածնի մատենադարանը, որը բացված է, գնացեք տեսեք` որն է իմ ցանկալի եկեղեցին:

Մարդը ուզում է  հայկական ճոխ, հարուստ եկեղեցի, ես և զարդանկարիչ, և մանրանկարիչ եմ, և նաև բանաստեղծ եմ, միջնադարը շատ լավ գիտեմ, Աստված տվել է դա անեմ, մանրանկարները, ամբողջ մանրանկարչություն եմ արել, զարդերը մանրանկարչական են, դրանք քանդակելու զարդեր չեն: Ես ուզում եմ  մանրանկարչական զարդը դառնա քար, ամբողջ արևելյան ճակատը Քրիստոսով, հրեշտակներով, հայր մերով մի հսկայական մագաղաթ է քսան մետրանոց, որևէ մեկը նկատե՞ց, թե՞ նկատեցին  ժողովուրդը տանում է ուտելիքը: Ե՞ս էլ թողնեմ գնամ այս երկրից, շարունակեք այլանդակություններ կառուցել, եզրակացությունս, ուրեմն, սա պետք է լինի…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում