Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Տոտենհեմ»-ին:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով: Գոլերի հեղինակ դարձան Հարի Քեյնը և Քրիստիան Էրիկսենը:
«Քաղաքայիններ»-ի կազմում աչքի ընկավ Կելեչի Իխենաչոն: Այսպիսով, այս հաղթանակից հետո «Տոտենհեմ»-ը կարողացավ բարձրանալ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի աղյուսակի 2-րդ հորիզոնական:
«Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ»` 1:2
0:1 Քեյն 11մ. (53՛), 1:1 Իխենաչո (73՛), 1:2 Էրիկսեն (83՛)