Իտալական «Միլան»-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հետաքրքրել է կատալոնական «Բարսելոնա»-ին և Լոնդոնի «Չելսի»-ին, տեղեկացնում է Football Iitalia-ն:
Ըստ աղբյուրի` իսպանական և անգլիական ակումբների ղեկավարությունը հետաքրքրված են 16-ամյա իտալացու ծառայություններով և ներկա են գտնվել Իտալիայի առաջնության 25-րդ տուրի` «Միլան»-«Ջենոա» հանդիպմանը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դոնարուման մասնակցել է 16 հանդիպման և բաց թողել 12 գնդակ: