Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ, որի ժամանակ Անկարային կոչ է արել դադարեցնել Սիրիայի հյուսիսին հրետանային հարվածներ հասցնելը։
Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։ ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է տվյալ տարածաշրջանում իրավիճակի ապաէսկալացման անհրաժեշտությունը։ Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում, որ Սիրիայի քրդերի ուժերը չօգտվեն ներկայիս հանգամանքից և հավելյալ տարածքներ չգրավեն թուրքական սահմանի մոտ։
Նա Թուրքիային կոչ է արել ցուցաբերել փոխադարձ զսպվածություն՝ դադարեցնել հրետանային հարվածներն այդ տարածաշրջանում։