Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ռուսաստանին կոչ է արել օգտագործել իր ամբողջ ազդեցությունը Սիրիայում հումանիտար օգնության հասանելիությունը ապահովելու համար:
«Ես կոչ եմ անում Ռուսաստանին և կրակի դադարեցման պլանի մյուս բոլոր մասնակից երկրներին՝ օգտագործել իրենց ազդեցությունը, որպեսզի ապահովեն Սիրիայում հումանիտար օգնության համընդհանուր հասանելիությունը, իսկ Բաշար Ասադի ռեժիմին և սիրիական ընդդիմությանը` նվազեցնել ռազմական գործողությունների լարվածությունը»,- մեջբերում է Շտայնմայերի խոսքերը գերմանական DeutscheWelle հեռուստառադիոընկերությունը: Նրա խոսքով՝ անթույլատրելի է, որ «մյունխենյան պայմանավարվածությունները թաղվեն ռումբերի տակ»,- ասել է նա:
Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ժամանակ միջազգային խմբի մասնակիցները պայմանավորվել են շաբաթվա ընթացքում Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմ հաստատել, արագացնել հումանիտար օգնության մատակարարումը և ուժեղացնել սիրիական ճգնաժամի լուծման քաղաքական որոշումների փորձերը: Ընդ որում՝ որոշվել է, որ ԴԱԻՇ-ի դեմ գործողությունները կշարունակվեն: