Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալը կախված է նրանից, թե արդյոք Մոսկվան կորոշի՞ օգտագործել իր ազդեցությունը, թե՞ ոչ:
«Մոլորակի վրա գոյություն ունի միայն մեկ մարդ, որը կարող է հեռախոսազանգի օգնությամբ վերջ դնել Սիրիայում քաղաքացիական պատերազմին։ Նա պարոն Պուտինն է»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ Սիրիայում հաշվվում է չափավոր ընդդիմության մինչև 150.000 ներկայացուցիչ, և այժմ նրանք տարածքներ են կորցնում ռուսական ավիահարվածների հետևանքով։ Նրա խոսքով՝ Ասադի վարչակարգը չունի բավականաչափ ուժ՝ տվյալ տարածքների վերահսկողություն հաստատելու համար։
Համոնդը Մոսկվային կոչ է արվել հրաժարվել գորգաձև ռմբակոծության ու քաղաքացիական շրջաններն անկանոն ռմբակոծելու մարտավարությունից և կատարել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի ու միջազգային իրավունքին համապատասխան սեփական պարտավորությունների իրագործումը։