Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն հավատում է, որ «քաղաքայիններ»-ն ընթացիկ մրցաշրջանում կարող են նվաճել Չեմպիոնների լիգայի և Անգլիայի առաջնության գավաթները, չնայած շրջապատի կողմից հնչող քննադատություններին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Հուսով եմ, որ ընթացիկ մրցաշրջանում կկարողանանք նվաճել Չեմպիոնների լիգայի և Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթը: Այսպիսի նպատակներն այդքան էլ հեշտ չեն, սակայն «Մանչեսթեր Սիթի»-ն ի զորու է կատարել իր առջև դրված նպատակները:
Մենք համարվում ենք Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկը, իսկ դա արդեն մեծ նվաճում է»,- հայտարարել է Յայա Տուրեն: