Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կրկնակի վտանգավոր արտագաղթ

Վերջին քննարկումները Հայաստանում արտագաղթի ահագնացող ծավալների և դրանից բխող սպառնալիքների մասին հաշվի չեն առնում երևույթի մեկ այլ, ոչ պակաս կարևոր կողմը՝ Հայաստանի բնակչության արտագաղթը դատարկում է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև որակապես: Սա ամենևին չի նշանակում, որ նախկին տարիներին գնացողներն անորակ են եղել: Ամենևին: Ոչ մեկին վիրավորելու խնդիր չկա, միտք անգամ չկա: Պարզապես ամեն հասարակություն էլ ունի իր տարբեր շերտերը, և այսօր արտագաղթը հասել է Հայաստանի հասարակության ակտիվ շերտերին, որոնք հետաքրքրված են հասարակական-քաղաքական կյանքով մասնակցային տրամաբանությամբ, ոչ թե դիտորդական, որոնք որակավորված մասնագետներ են և ունեն հասարակական իրավիճակի հանդեպ այլ պահանջներ, քան ոչ որակավորված աշխատուժը, որը նախկին տարիներին արտագաղթողների հիմնական կորիզն էր կազմում: Իսկ երբ արտագաղթը ձեռք է բերում արդեն որակական հատկանիշներ, այդ արտագաղթի կործանարար հետևանքը կրկնապատկվում է:

Այսինքն` եթե նախկինում կար սեգմենտ, որը մնալով Հայաստանում ու պայքարելով` կարող է ստեղծել մի վիճակ, որը հետ կբերի, այսպես ասած, ոչ որակավորված աշխատուժ-արտագաղթողներին, ապա այսօր արտագաղթում է նաև հենց այդ որակավորված սեգմենտը: Այսպիսով հեռանում են նրանք, ովքեր հեռացածներին պոտենցիալ հետ բերողները կարող էին լինել: Ահա այդ շերտը աղետալիորեն նվազում է:

Խոսել արտագաղթի պատճառների մասին, նշանակում է ոչինչ չխոսել, կամ ասել այն, ինչ բոլորը լսել են հազար անգամ և գիտեն անգիր՝ առանց որևէ մեկի ասելու էլ: Իշխանության անարդյունավետ քաղաքականությունը, պետական բուրգի վերից մինչև վար կոռումպացվածությունը, ինստիտուցիոնալացված ընտրակեղծարարությունն ու թալանը ստեղծել են անտանելի մթնոլորտ, որին գումարվում է նաև ցածրարժեք մշակութային «ցողը», որ իջնում է հանրային կյանքի վրա պետական մշակված քաղաքականությամբ:

Այս իրավիճակում հասարակության գործողությունները, իհարկե, տրամաբանորեն պետք է ուղղված լինեն այդպիսի իշխանության հեռացմանն ու իշխող համակարգի չեզոքացմանը: Սակայն այստեղ կա զուգահեռ անելիք: Արտագաղթի պայմաններում կենսական է դառնում այդ գործում ռեսուրսների օպտիմալացման և բյուրեղացման ուղղությամբ մանրակրկիտ ուսումնասիրությունն ու նոր մշակումները: Հանրային ռեսուրսի քանակական նվազումը հրամայական է դարձնում յուրաքանչյուր ակտիվ անհատի ՕԳԳ-ի կրկնապատկմանը բերող մեխանիզմների մշակումը: Դա նշանակում է հասարակության նոր ցանցային կառուցվածք, պայքարի նոր մեխանիզմներ ու դրսևորումներ, նոր մեթոդաբանություն, համախմբող նոր գաղափարներ և նպատակներ, թեկուզ կարճաժամկետ էֆեկտներից հրաժարվելու տարբերակով՝ ի շահ հասարակական նոր ցանցի կամ ֆորմատների ամրության և արդյունավետության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում