Տոսկանայի իշխանությունները բոլոր սիրահարներին հրավիրում են Սուրբ Վալենտինի օրը նշել Ֆլորենցիայի ամենառոմանտիկ վայրերից մեկում խմբակային համբույրով:
#Bacio al Piazzale. Se ami Firenze vieni a darle un bacio միջոցառումը տեղի կունենա Միքելանջելոյի հրապարակում` քաղաքապետի նախաձեռնությամբ: Դրա իմաստը բոլոր զույգերի սինխրոն համբույրն է` Ֆլորենցիայի` «համայնապատկերային ճեմուղում»:
Իսկ օրվա երկրորդ կեսին այդ հրապարակում ելույթ կունենա իտալացի կատակերգու դերասան Լորենցո Բալյոնին: