Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն այսօր երկու ամսով երկարացրել է Մարաշում զինված խմբի գործով մեղադրյալ՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կալանավորման ժամկետը: Այս մասին «Փաստինֆո»–ի թղթակցին հայտնել է Վ.Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Ըստ նրա՝ դատարանը հաշվի չի առել Քրեակատարողական վարչությունից իր ներկայացրած փաստաթուղթն առ այն, որ Վ.Շիրխանյանը պետք է ենթարկվի ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության, այսինքն՝ վատառողջ է:
Պաշտպանը հավելել է, որ դատարանը մերժել է նաև կալավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում