Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ցյուրիխում մեկնարկած «Չեսս Չելլենջ 2016» մրցաշարի առաջին տուրի առաջին խաղում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը 19-րդ քայլին պարտվեց Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշի Անանդին:
«Ինձ հետ այսպես հաճախակի է պատահում, որ պատրաստ չեմ լինում պայքարի առաջին պարտիայի ժամանակ: Այնպիսի տպավորություն է, կարծես չեմ կարողանում արթնանալ»,- ասել է Արոնյանը:
Նշենք, որ մրցաշարի երկրորդ տուրում այսօր Արոնյանն սպիտակներով կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ և սևերով ուժերը կչափի Ալեքսեյ Շիրովի հետ: