Եվրամիությունը մտադիր է գրասենյակ բացել Սիրիայի մայրաքաղաքում մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատր Ֆեդերիկա Մոգերինին:
«Բացի նրանցից, որոնք արդեն գոյություն ունեն թուրք-սիրիական սահմանին, մենք պատրաստվում ենք գրասենյակ բացել Դամասկոսում մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու համար»,- ասել է նա` հիշեցնելով, որ ԵՄ-ն հայտարարել է համաեվրոպական բյուջեից 2.4 մլրդ եվրո հատկացնել Սիրիայի բնակիչներին մարդասիրական օգնության համար: